• Latest news

Գիտնականներ. Քաղցկեղից մահերի կեսը կարելի էր կանխարգելել

21 մայիսի, 2016  15:56

Քաղցկեղից մահերի կեսը կարելի էր կանխարգելել, եթե մարդիկ առողջ կենսակերպ վարեին, չծխեին, չչարաշահեին ալկոհոլը եւ իրենց լավ մարզավիճակում պահեին: Այդ մասին հայտնել են Harvard Medical School-ի գիտնականները:

Լայնածավալ հետազոտությունը, որը նրանք անցկացրել են, ցույց է տվել, որ քաղցկեղով հիվանդացման հետեւողական աճը, որը դիտարկվում է  վերջերս, խոսում է այն մասին, որ մարդիկ անտեսում են ճիշտ սնվելու եւ ավելի շատ շարժվելու կոչերը:  

«Քաղցկեղից մահվան դեպքերի կեսից կարելի էր խուսափել, եթե մարդիկ առողջ կենսակերպ վարեին», - հայտնել են գիտնականները:

Առողջ կյանքի հիմնական կանոնները, որոնց անհրաժեշտ է հետեւել ուռուցքային հիվանդություններից խուսափելու համար, նրանց կարծիքով հետեւյալն են.  

• ծխելուց հրաժարում

• ֆիզիկական ծանրաբեռնվածություն շաբաթն առնվազն 2,5 ժամ

• օգտագործվող ալկոհոլի քանակության կրճատում

• նորմալ քաշի պահպանում (ՄԶԻ-ն պետք է լինի 18.5 - 27.5-ի սահմաններում):

Այս պարզ խորհուրդներին հետեւելը կօգներ թոքերի քաղցկեղից հիվանդացումը նվազեցնել 80 տոկոսով, հաստ աղիքի քաղցկեղից` 30 տոկոսով, շագանակագեղձի քաղցկեղից` 21 տոկոսով, կաթնագեղձի քաղցկեղից` 12 տոկոսով: Իսկ քաղցկեղով ընդհանուր հիվանդացումը կնվազեր 20-40 տոկոսով, պնդում են Հարվարդի գիտնականները:

Ճիշտ է, 136 000 մարդու մասնակցությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ գործնականում ընդամենը հինգ կնոջից մեկը եւ չորս տղամարդուց մեկն է հետեւում առողջ կենսակերպի: Բայց քաղցկեղով հիվանդացման եւ մահացության պատկերը նկատելիորեն կփոխվեր, եթե ավելի շատ մարդ հետեւեր վերոհիշյալ խորհուրդներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել