• Latest news▼

Կարելի՞ է դեղը պահել հագուստի գրպաններում

21 մայիսի, 2016  14:28

Դեղերի պահպանման կանոններին հետեւելը Հայաստանում բավականին լուրջ խնդիր է, սակայն այդ մասին առայժմ շատ քիչ են խոսում, պնդում է Դեղեր արտադրողների եւ ներկրողների միության նախագահ Սամվել Զաքարյանը: 

Շատ մարդիկ  սովոր են, օրինակ, այն դեղերը, որոնք այսօր խմում են, պահել հագուստի գրպաններում` չմտածելով, որ օրեցօր փողոցում ջերմաստիճանը տաքանում է եւ օրվա ընթացքում գրպանում մնացող դեղը կարող է ոչ միայն կորցնել իր հատկանիշները, այլեւ վտանգավոր դառնալ:  Իրականում քիչ դեղամիջոցներ կարող են  «վերապրել» հագուստի գրպանում ճանապարհորդությունը, հատկապես` տաք եղանակին:  

Շատ հայեր տանը եւս դեղերն այնպես չեն պահում, ինչպես պետք է: Սամվել Զաքարյանը նշել է, որ դեղերին կից ներդիրներում մանրամասնորեն գրում են, թե ինչ պայմաններում, ինչ ջերմաստիճանում է պետք պահել դեղերը: Որոշ դեղեր անհրաժեշտ է պահել սառնարանում, ուրիշների համար լիովին բավարար է մութ պահարանի մեջ դնելը: Ամեն դեպքում, իմանալու համար, թե ճշգրիտ ինչպես է պետք պահել կոնկրետ դեղը, անհրաժեշտ է կարդալ ներդիրները եւ հստակորեն հետեւել դրանց հրահանգներին, որպեսզի հետո չզարմանաք, թե ինչու դեղը չի ազդում, ինչպես հարկն է կամ ինչու է ինչ-որ մեկը թունավորվել դրանով: 

Շատ հայեր ուշադրություն չեն դարձնում պիտանելիության ժամկետին` ամիսներով եւ տարիներով դրանք պահելով դեղարկղերում: Երբեմն մարդիկ խմում են հաբերի մի մասը, իսկ մյուսները թաքցնում են դեղարկղում: Որոշ ժամանակ անց նրանք կարող են նորից սկսել խմել այդ դեղը, չնայած այն կարող է ժամկետանց լինել  (երբեմն պիտանելիության ժամկետը չի երեւում (օրինակ` խախտվել է փաթեթավորման ամբողջականությունը), իսկ երբեմն էլ մարդիկ չեն նայում պիտանելիության ժամկետին):

«Եթե Ձեր դեղարկղում դեղի փաթեթ է մնացել, որի վրա չի երեւում պիտանելիության ժամկետը, ուղղակի դեն նետեք այն» - խորհուրդ է տալիս Սամվել Զաքարյանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll