• Latest news

Սովորություններ, որոնցից Դուք ծերանում եք

6 մարտի, 2014  15:41

Դուք կարծում եք, որ Ձեր տարիքի համեմատ չափազանց արա՞գ եք ծերանում: Եթե Ձեզ դուր չի գալիս այն, ինչ տեսնում եք հայելու մեջ, նշանակում է՝ եկել է ժամանակը վերանայելու Ձեր մի քանի սովորությունները: Մթերքները, որոնք Դուք ուտում եք եւ նույնիսկ այն, թե ինչպես եք քնում, կարող են ազդել Ձեր արտաքինի վրա եւ նույնիսկ կրճատել կյանքի տեւողությունը: Ահա թե ինչ են խորհուրդ տալիս ամերիկացի փորձագետները ծերության  գործընթացը դանդաղեցնելու համար, փոխանցում է Fox News-ը:

Եթե Ձեր գործերի ցանկը երբեք չի վերջանում, Ձեր անհանգիստ կյանքի հետեւանքով առաջացած սթրեսը կարող է հետք թողնել դեմքի եւ ամբողջ օրգանիզմի վրա: «Մարդկանց թվում է, թե միաժամանակ մի քանի գործ անելն ընտիր է, բայց ըստ էության, Դուք մինչեւ վերջ ոչինչ չեք անում, միայն մթնոլորտն եք բորբոքում»,- ասում է Քալիֆորնիայի՝ Օրանժի Սբ. Ջոզեֆի հոսպիթալի գլխավոր բժիշկ Ռայմոնդ Կասչիարին: Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ քրոնիկ սթրեսն ազատում է ազատ ռադիկալները՝ ոչ կայուն մոլեկուլները, որոնք վնասում են բջիջները եւ պատասխանատու են ծերացման համար: Այս ամենի փոխարեն՝ ավելի լավ է՝ կենտրոնանալ մի գործի վրա եւ այն անել ինչպես հարկն է:

Դուք հազվադեպ եք հրաժարվում նախուտեստից

Բացի ազդրերի վրա ավելորդ կիլոգրամներից՝ քաղցրի նկատմամբ սերը նաեւ տարիներ է ավելացնում Ձեր դեմքին:

Օրական 5 ժամից պակաս եք քնում

Ոչ լիարժեք քունը հանգեցնում է աչքերի տակ մուգ պարկիկների, նաեւ կրճատում է կյանքի տեւողությունը, ասում է Կասչիարին, որը Սբ. Ջոզեֆի հիվանդանոցում քնի լաբորատորիա է հիմնել: «Օրական նվազագույնը 7 ժամ քնեք»,- ասում է բժիշկը:

Լավ հեռուստամարաթոններ եք սիրում

Բրիտանական Sports Medicine ամսագրում տպագրված հոդվածում ասված է հետազոտության մասին, որը կատարվել է 25 տարեկան եւ ավելի մեծ 11000 ավստրալացու շրջանում: Հետազոտողները եզրակացրել են, որ միջինում 6 ժամ հեռուստացույց դիտող մարդիկ 5 տարով ավելի քիչ են ապրում, քան նրանց հասակակիցները, որոնք հեռուստացույց այդքան շատ չեն դիտում:

Դուք նստակյաց կենսակերպ եք վարում

Նստակյաց կենսակերպի վտանգներն արդեն ապացուցված են՝ մարդիկ, որոնք օրվա մեծ մասը նստած են, առավել հակված են երիկամային հիվանդությունների, սրտի նոպաների եւ քաղցկեղի, էլ չասած՝ ճարպակալության մասին:

Մարզանքը շատ է օգնում կանխել այդ անցանկալի ազդեցությունները եւ ավելի երկար ապրել՝ համաձայն Sports Medicine ամսագրում հրապարակված հետազոտության:

Դուք աչքերի համար քսուկ չեք օգտագործում

Աչքերի շուրջ մաշկն ավելի բարակ է, քան մյուս մասերինը, ուստի մատնում է տարիքը, ասում է մաշկաբան Սյուզան Ստյուարտը Սան Դիեգոյից: Պարզապես խոնավեցնելով այդ հատվածները՝ կարելի է ծերության հետքը վերացնել դեմքից: «Ամենաարդյունավետը համարվում են աչքերի համար քսուկները, որոնք վիտամին A են պարունակում»,- ասում է Ստյուարտը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթների դեմ քսուկ օգտագործում եք միայն, երբ արձակուրդի մեջ եք

«Ժամանակից շուտ ծերանալու դեպքերի մեծ մասի պատճառը ուլտրամանուշակագույն ճառագայթներն են»,- ասում է մաշկաբան Սառա Թեյլորը Wake Forest բժշկական կենտրոնից:

Հնարավոր է՝ Դուք չափազանց շատ կոսմետիկա եք օգտագործում

Կոսմետիկ միջոցների չափազանց շատ օգտագործումը, որոնք բուրավետ նյութեր, գրգռող քիմիական նյութեր եւ ալկոհոլ են պարունակում, կարող է չորացնել մաշկը՝ հեռացնելով դրա բնական ճարպերը, ինչը կարող է հանգեցնել կնճիռների վաղաժամ առաջացման:

Դուք քնում եք՝ դեմքը բարձի մեջ սուզելով

Եթե Դուք քնում եք փորի կամ կողքի վրա՝ դեմքը բարձի մեջ սուզելով, դեմքի վրա կարող են կնճիռներ առաջանալ: Եթե այլ կերպ չեք կարողանում քնել, սատինե բարձի երես գնեք:

Ձեր տան օդը չոր ու տաք է

Օդի խոնավացուցիչ գնեք, այդ դեպքում Ձեր մաշկը քոր չի մնա, չի ճնշվի եւ չի ծերանա: Կարելի է սենյակում ջեռուցիչի կողքին սառը ջրով աման դնել կամ թաց սրբիչ կախել՝ օդը խոնավացնելու համար:

Դուք ըմպելքիները ձողիկով եք խմում

Եթե Դուք մուգ ըմպելիքները ձողիկով եք խմում, դա պահպանում է ատամները, բայց շուրթերը սեղմելով՝ Դուք նպաստում եք շուրթերի շուրջ կնճիռների առաջացմանը:

Դուք ամբողջովին անյուղ սննդակարգ ունեք

Որոշ ճարպեր անհրաժեշտ են երիտասարդ երեւալու համար, ասում է սերտիֆիկացված դիետոլոգ Ֆրենսի Քոենը Բրուքլինից: «Սրտի համար օգտակար օմեգա-3 ճարպային թթու պարունակվում է յուղոտ ձկան (իշխան եւ սկումբրիա) եւ ընկուզեղենի մեջ»:

Դուք նստելիս կռանում եք

Աշխատեք նստելիս ճիշտ կեցվածք ընդունել՝ ականջը, ուսը եւ ազդրը պետք է նստած վիճակում ուղիղ գիծ կազմեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է