• Latest news

43-ամյա «անպտուղ» կինը, որն արդեն 26 տարի ամսականներ չէր ունենում, հղիացել է

12 հունիսի, 2016  16:55

Մեծ Բրիտանիայից 43-ամյա Էլիսոն Դենտը կասկած չուներ, որ անպտուղ է. նա արդեն   26 տարի ամսականներ չէր ունենում, իսկ արգանդի վզիկի մի մասը հեռացրել էին: Սակայն 2013-ի հոկտեմբերին նա հանկարծ իմացել է, որ իր փորը մեծացել է ոչ թե աղիների հետ կապված խնդրի պատճառով, այլ որովհետեւ հղի է եւ մինչեւ ծննդաբերությունն ընդամենը  8 ամիս է մնացել:

Երբ Էլիսոնը 19 տարեկան էր, դուստր էր ունեցել` Քայլիին, ինչից հետո նա արգանդի վզիկի ոչ նորմալ բջիջների հեռացման «սովորական» վիրահատություն էր տարել: Այդ վիրահատությունից հետո նրա ամսականները դադարել էին եւ նա ու իր զուգընկերը` Ռոբերտը հասկացել էին, որ այլեւս երեխաներ չեն ունենա:  

2013-ին, երբ Էլիսոնի դուստրը հայտարարել էր, որ երեխայի է սպասում, ինքը` Էլիսոնն իմացել էր իր հղիության մասին: Նախ նրա ստամոքսն էր սկսել ցավել, հետո գազեր էին հայտնվել:   Նրա մոտ գրգռված աղիների համախտանիշ էին ախտորոշել եւ բժիշկը նրան դեղամիջոցներ էր նշանակել, որոնք պետք է թեթեւացնեին նրա վիճակը: Բայց դեղերը չէին օգնել. Էլիսոնի փորը մեծանում էր, ոտքերը սկսել էին փքվել, կուրծքը զգայուն էր դարձել: Ավելին, նա սկսել էր փորում տարօրինակ շարժումներ զգալ, բայց բժիշկները որոշել էին, որ դրանք գազեր են: 

2013-ի հուլիսին Էլիսոնը թոռ էր ունեցել եւ վերջապես կարողացել էր շեղվել   «գրգռված աղիների համախտանիշից»: Սակայն նրա փորն ամեն շաբաթ ավելի էր մեծանում եւ նա արդեն սկսել էր լրջորեն անհանգստանալ իր առողջության համար: Հոկտեմբերին նա դարձյալ բժշկի էր գնացել, որը զգուշացրել էր, որ նա մեծ կիստա ունի: Այժմ Էլիսոնն արդեն լրջորեն անհանգստացել էր. գուցե դա քաղցկեղային գոյացությո՞ւն էր: 

Հաջորդ օրը նրան վերջապես ԳՁՀ-ին արել եւ բուժքույրն ասել էր, որ նա պետք է շտապ դիմի ծննդաբերական բաժանմունք: 

«Ես նրան ասացի. «Ես տատիկ եմ եւ 26 տարի ամսականներ չեմ ունեցել, ես ուղղակի չեմ կարող հղի լինել»» - այժմ վերհիշում է Էլիսոնը:

Բուժքույրը սակայն ասել է, որ Էլիսոնն իրոք երեխայի է սպասում` տղայի, որը պետք է ծնվեր արդեն 8 շաբաթ անց: Այսինքն Էլիսոնն արդեն 32 շաբաթական հղիություն ուներ, որի մասին նույնիսկ չէր կռահում: 

Զարմացած կինն այդ մասին պատմել էր իր ամուսնուն, որն այն ժամանակ  53 տարեկան էր: Նա իհարկե որոշել էր, որ վերջինս կատակում է: 

Փոքրիկ Բոբբի Չարլզը ծնվել է 2013-ի դեկտեմբերին:

«Ես դեռ երբեք այսքան երջանիկ չէի եղել: Մտածում էի, որ մեռնում եմ, բայց երեխա ունեցա», - պատմել է Էլիսոնը:

 

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել