• Latest news

Անքնությունից խուսափելու համար անհրաժեշտ է քիչ քնել

17 հունիսի, 2016  17:54

Խրոնիկական անքնությունից խուսափելու համար անհրաժեշտ է անկողնում հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել, եզրակացրել են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները: Ստացված եզրահանգումները հաստատել են ավելի վաղ արտահայտված ենթադրությունն այն մասին, որ անքնության դեմ անհրաժեշտ է պայքարել անկողնում գտնվելու ժամանակը կրճատելու հաշվին:  Անցկացված հետազոտությունների արդյունքները ներկայացվել են  SLEEP 2016-ին` քնի խնդիրներին նվիրված 30-րդ ամենամյա համաժողովին: Դրանց վերաբերյալ համառոտ տեղեկացնում է Medical News Today-ը:

Հետազոտությունները, որոնց ավելի քան 400 մարդ է մասնակցել, կես տարի են ընթացել: Ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում 394 մասնակից կարողացել է պահպանել առողջ քունը, 31-ը գոնե մեկ անգամ սուր (սթրեսային) անքնություն է ապրել եւ 31 –ը` խրոնիկական: Բոլոր տեղեկությունները ստացվել են հատուկ օրագրերից, որոնք վեց ամսվա ընթացքում վարել են փորձարկվողները:  Հետազոտողները նկատել են, որ այն մասնակիցների մոտ, որոնք ջանացել են քնի հետ կապված խնդիրներից ազատվել ուշ արթնանալու հաշվին, ի վերջո սուր անքնությունը վերաճել է խրոնիկականի:  

Օրինակ, եթե մարդը, քնելու պառկելով երեկոյան 11-ին, զարթուցիչը դնում է առավոտվա 7-ի վրա, բայց միեւնույն է` արթնանում է 5.30-ին, ավելի լավ է անկողնում չմնա, այլ գործի անցնի: Գիտնականները նշում են, որ նման պահվածքն օգնում է ազատվել ոչ միայն սուր, այլեւ խրոնիկական անքնությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել