• Latest news

Երեխան ողջ է մնացել այն բանից հետո, երբ նրա մայրիկի պտղաջրերը գնացել են հղիության 16-րդ շաբաթում (ֆոտո)

2 հուլիսի, 2016  22:33

24-ամյա Շեյլա Բատտիի պտղաջրերը գնացել են հղիության 16-րդ շաբաթում: Բժիշկները պնդում էին, որ երեխան ողջ չի մնա եւ նրան խորհուրդ էին տալիս աբորտ անել, սակայն Շեյլան որոշեց անել ամեն հնարավորը հղիության պահպանման համար: Չնայած ամեն ինչին, փոքրիկ Ռայանը ողջ մնաց եւ լույս աշխարհ եկավ:  

Շեյլայի ջրերն աստիճանաբար գնացին, մի քանի օրվա ընթացքում, նա չէր հասկանում, թե ինչ է կատարվում, կարծում էր, թե ուղղակի անմիզապահություն ունի:  Միայն հետագայում բժիշկները նրա մոտ խանգարում ախտորոշեցին, որի մասին Շեյլան կյանքում ոչ մի անգամ չէր լսել` պտղային թաղանթի նախածննդաբերական պատռվածք (ՊԹՆՊ):

Շեյլայի մոտ մերձպտղային այնքան քիչ ջուր էր մնացել, որ ԳՁՀ-ով ուղղակի անհնար էր ուսումնասիրել երեխային եւ հասկանալ, թե որ սեռի է:  Սակայն նրա սրտխփոցը լսելի էր, եւ Շեյլան կտրականապես հրաժարվեց աբորտից:  Նա հասկանում էր, որ երեխան գործնականում ողջ մնալու շանսեր չունի եւ նույնիսկ եթե հրաշք լինի եւ ողջ մնա, կարող է առողջական լուրջ խնդիրներ ունենալ:  

Ապագա մայրիկին պահպանության դրեցին մի ամբողջ ամիս, եւ ամեն երեք ժամը մեկ բժիշկները հաշվարկում էին զարկերակային ճնշման ցուցմունքները, ինչպես նաեւ ամեն շաբաթ  ստուգում էին արյան մեջ վարակի առկայությունը:  Շեյլային ստերոիդների ներարկումներ էին անում, որպեսզի երեխայի թոքերն ավելի արագ ձեւավորվեին: Սակայն ստերոիդները մեծացնում են որեւէ վարակով վարակվելու ռիսկը, այդ պատճառով նրա վիճակը մշտական հսկողության տակ էին պահում:  

Հղիությունը հաջողվեց պահպանել մինչեւ 24 շաբաթական ժամկետ, որում անհաս երեխան արդեն ողջ մնալու շանսեր ունի: Իսկ  28-րդ շաբաթում Շեյլային դուրս գրեցին: Բառացիորեն մեկ ու կես շաբաթ անց նրա մոտ ծննդաբերական ցավեր սկսվեցին: 

Ծննդաբերության ընթացքում աղջկան նոր բարդություններ էին սպասում. նրա արգանդի վզիկը չէր բացվում վարակի պատճառով: Բժիշկները ստիպված եղան կեսարյան հատում իրականացնել, ինչից հետո երեխային ուղարկեցին ինկուբատոր: Միայն մեկ շաբաթ անց մայրիկին թույլ տվեցին տղային ձեռքը վերցնել:  

Երեխային արյան մի քանի ներարկում արեցին եւ ճողվածքի հեռացման վիրահատություն, երբ նա 4 ու կես ամսական էր, բայց այսօր նրա առողջությանն արդեն ոչինչ չի սպառնում: Նրան Ռայան են կոչել, որ նշանակում է «իմաստուն»:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել