• Latest news

Հայաստանում 240 000 կենդանի պատվաստվել է բրուցելոզի դեմ

15 հուլիսի, 2016  13:11

«Հայաստանի անասնաբուժական ծառայություններին տեխնիկական եւ հաստատութենական աջակցություն» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 240 000 կենդանի պատվաստվել է բրուցելոզի դեմ: Այդ մասին NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնի է դարձել ազգային ծրագրի համակարգող Զարուհի Բեգլարյանից:  

Շվեյցարիայի Զարգացման եւ համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող մեկնարկային ծրագիրը գործարկվել է 2009 թվականին, եւ Զարուհի Բեգլարյանը նշում է, որ ծրագրի շրջանակում 80 000 խոշոր եղջերավոր եւ 160 000 մանր եղջերավոր կենդանի պատվաստվել է բրուցելոզի դեմ: 

Նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ Սյունիքի մարզում բրուցելոզի տարածվածությունը բավականին բարձր է` կենդանական հիվանդացման մոտ 2 տոկոսը. հենց այդ պատճառով մեկնարկային ծրագրի իրականացման համար այդ մարզն են ընտրել:  Առայժմ դժվար է ասել, թե այս տարիների ընթացքում որքանով է նվազել բրուզելոզի գրանցված դեպքերի թիվը, որովհետեւ, Զարուհի Բեգլարյանի խոսքով, վերջին տվյալներն առայժմ մշակված չեն, սակայն եւ անասնաբույժների, եւ առողջապահության համակարգի ներկայացուցիչների արձագանքները բացառապես դրական են եւ վկայում են ինչպես կենդանիների, այնպես էլ մարդկանց շրջանում հիվանդացման նվազման մասին: 

Մասնագետը նաեւ նշել է, որ ծրագրի հիմնական նպատակներից մեկը տեխնիկական եւ հաստատութենական համակարգերի բարելավումն է` ինչպես առողջապահության ոլորտում, այնպես էլ` անասնաբուժության, դա իր հերթին կնպաստի մթերային անվտանգության բարձրացմանը եւ գյուղատնտեսության ավելի կայուն զարգացմանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն   724 324 ԱՄՆ-ի դոլար է:

Հիշեցնենք, որ բրուցելոզը կենդանական վարակ է, որը կենդանիներից մարդուն է փոխանցվում: Հիվանդությունը բնութագրվում է մարդու օրգանների եւ համակարգերի բազմակի վնասմամբ: Հիվանդության հարուցիչը բրուցել տեսակի միկրոօրգանիզմների խումբ է: Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանու հետ շփումից, չպաստերիզացված կաթ եւ դրանից պատրաստված մթերքներ  (օրինակ` պանիր) օգտագործելու դեպքում, ինչպես նաեւ սխալ վերամշակված միս եւ մսամթերք օգտագործելու դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել