• Latest news

5 հետաքրքիր փաստ մաշկի վրա կոկոսի յուղի ազդեցության մասին

22 օգոստոսի, 2016  16:26

Այսօր հաճախ են կարծիքներ հնչում այն մասին, որ կոկոսի յուղն ազդում է մեր առողջության վրա: Մասնագետներից շատերը պնդում են, որ սնունդի մեջ այդ յուղի օգտագործումը վատ գաղափար է: Սակայն մաշկի համար անկասկած այն շատ օգտակար է:

Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստ, թե ինչպես է կոկոսի յուղն ազդում մաշկի վրա:

1. Կոկոսի յուղը մաշկը խոնավեցնում է

Կոկոսի յուղը կարելի է ամեն օր օգտագործել մաշկը խանավեցնելու համար: Այն հարմար է ցանկացած տեսակի մաշկի համար, սակայն հատկապես արդյունավետ է նորմալ եւ չոր մաշկի համար: Կոկոսի յուղը պարունակում է ճարպաթթուներ, որոնք լավացնում են մաշկի խոնավությունը կլանող հատկությունը: Այն նաեւ արդյունավետորեն փափկեցնում է ծնկների, կոճերի եւ արմունկների մաշկը:

2. Կոկոսի յուղն ընդդեմ ճաքող շրթունքների

Կոկոսի յուղը խոնավեցնում է շրթունքները եւ դրանց վրա պաշտպանիչ շերտ է ստեղծում: Ճաքող շրթունքները բուժելու համար կոկոսի յուղը կարելի է խառնել թուրինջի, նարինջի, անանուխի կամ նարինջի յուղի հետ:

3. Կոկոսի յուղը կանխում է կնճիռները

Կոկոսի յուղն ունի հակատարիքային հատկություններ: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, Օմեգա-3 եւ Օմեգա-6 ճարպաթթուներով, որոնք մաշկն առավել առաձգական եւ երիտասարդ են դարձնում՝ կանխելով կնճիռների վաղ առաջացումը: Կոկոսի յուղը նաեւ հրաշալի պայքարում է ազատ ռադիկալների դեմ:

4. Կոկոսի յուղն օգնում է բուժել այրվածքները

Կոկոսի յուղի փափկեցնող հատկությունը շատ է օգնում այրվածքները բուժելիս: Վնասված հատվածին կարելի քսել յուղի փոքր քանակ, բայց անչափ կարեւոր է համոզվել, որ այն ալկոհոլ կամ այլ բուրավետ նյութեր չի պարունակում:

5. Կոկոսի յուղն օգտակար է էկզեման եւ դերմատիտը բուժելիս

Կոկոսի յուղը կոկոսի զանգվածի պոլիֆենոլներ է պարունակում, որոնք օգնում են թեթեւացնել այն մարդկանց վիճակը, ում մաշկին ցան, դերմատիտներ կամ էկզեմա կա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել