• Latest news

Նոր դեղամիջոցը նվազեցնում է աղի մակարդակը

14 մարտի, 2014  20:17

Մարդկանց մեծ մասը չափազանց շատ աղ է օգտագործում, ինչը նպաստում է սրտի եւ երիկամների հետ կապված խնդիրների սրվելուն: Բայց շատ շուտով նոր դեղամիջոցը մարդու օրգանիզմի կողմից աղի կլանումը նվազեցնելու ճանապարհով կլուծի այս խնդիրը՝ անկախ մարդու ճաշացանկից:

Դեղամիջոցը կարող է միլիոնավոր ամերիկացիների օգնել, որոնք տառապում են երիկամների քրոնիկ հիվանդությամբ (ԵՔՀ) եւ հիպերտոնիայով, բայց չեն կարողանում նատրիումի ցածր պարունակությամբ դիետա պահել:

Ardelyx ընկերության մշակած tenapanor դեղը գործում է՝ արգելափակելով NH3 մեմբրանային փոխադրիչը, որը պատասխանատու է օրգանիզմում նատրիումի մեծ մասի հետգրավման համար: Այդ սպիտակուցի արգելակման դեպքում նատրիումի մեծ մասն արյան մեջ անցնելու փոխարեն՝ մնում է աղիներում:

«Դա փոքրիկ մոլեկուլ է, որը մնում է աղիներում՝ ազդելով ստամոքսաաղիքային տրակտի լորձաթաղանթի փոխադրիչի վրա,- FoxNews.com-ին տված հարցազրույցում ասել է Ardelyx ընկերության առաջատար հետազոտող, համահիմնադիր եւ գիտական ղեկավար Դոմինիկ Շարմոն:- Ուստի նատրիումը դուրս է գալիս կղանքի հետ եւ չի կուտակվում օրգանիզմում»:

Նորույթի արդյունավետությունը փորձարկելու համար Շարմոն եւ առաջատար հեղինակ Էնդրյու Սփենսերը՝  Ardelyx ընկերության հետազոտությունների եւ մշակումների գծով տնօրենը, դեղամիջոցը ներարկել են առնետներին, որոնց երիկամների մի մասը հեռացրել են՝ երիկամների քրոնիկ հիվանությամբ տառապող հիվանդի վիճակ նմանակելու համար: Նրանք շարունակել են առնետներին կերակրել մեծ քանակությամբ աղ պարունակող սննդով՝ ստուգելու համար, թե ինչպես է գործում դեղը:

«Առնետների վրա կատարված փորձը ցույց տվեց, որ դեղամիջոցը պաշտպանում է սրտի հիպերտոնիայից եւ հիպերտրոֆիայից (ծավալի մեծացում), երիկամի հետագա վնասումից»,- ասում է Շարմոն:

Դրանից հետո tenapanor-ը գիտական փորձի առաջին փուլում տվել են երիկամների քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց: Դեղն ընդունելուց հետո մեծացել է հիվանդների կղանքում պարունակվող նատրիումի քանակությունը, իսկ արյան մեջ դեղի ոչ մի նշան չի հայտնաբերվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll