• Latest news

Մեր նախնիների վերապրելուն օգնած գենն այժմ ճարպակալման է հանգեցնում

6 հոկտեմբերի, 2016  11:45

Մարդկանցից ոմանք քաղցրեղեն չեն սիրում, բայց MC4R գենում եւ նրանց ԴՆԹ-ում փոփոխությունների պատճառով նախընտրում են յուղոտ սնունդ ուտել: Այս մասին նշված է Nature Communications ամսագրում հրապարակված հոդվածում:

«Երբ սնունդը պակասում է, մենք էներգիայի կարիք ունենք, որը կարող էինք պաշարել եւ այն ժամանակ օգտագործել, երբ անհրաժեշտ է. ճարպի յուրաքանչյուր գրամը, օրինակ, երկու անգամ ավելի կալորիա է ապահովում, քան սպիտակուցները կամ ածխաջրերը, եւ այն օրգանիզմում հեշտ է պաշարվում: Այդ պատճառով ուղեղի նյարդերի շղթան, որը մեզ հրահանգում է ավելի շատ ճարպ եւ ավելի քիչ շաքար ուտել, որը վատ է պաշարվում, մեր նախնիներին օգնել է քաղցի դեմ պայքարելուն»,- ասել է Քեմբրիջի համալսարանից (Մեծ Բրիտանիա) Սադաֆ Ֆարուքին:

Ֆարուքին եւ նրա գործընկերները առաջին գենը, որը կապված է մարդու սնունդի նախապատվոթյունների հետ, բացահայտել են  հետեւելով, թե մի քանի տասնյակ կամավորներն ինչպես են կերել ղավուրմա, հնդկական հավի ուտեստներ եւ կարրի:

Գենետիկները փորձարկվողներին, որոնց թվում եղել են եւ՛ շատ նիհար, եւ՛ գեր մարդիկ, հնարավորություն են տվել փորձելու հավի երեք տարբեր ուտեստներ: Ղավուրման երեք ափսեում էլ միանման տեսք  է ունեցել եւ համով չի տարբերվել, սակայն յուրաքանչյուր տարբերակ պարունակել է յուղի տարբեր քանակ՝ 20 տոկոսից մինչեւ 60: Երբ կամավորները փորձել են հավի բոլոր տարբերակները, գիտնականները նրանց թույլ են տվել  ուտել բոլոր երեք ափսեներից ցանկացած քանակությամբ ղավուրմա:

Դրանից հետո նրանց առաջարկվել է ուտել հարած սերուցքով, ելակով եւ բեզեով անգլիական ավանդական ուտեստ: Ինչպես նախորդ դեպքում դեսերտը համով եւ տեսքով իրարից չի տարբերվել, սակայն այն պարունակել է շաքարի տարբեր քանակ՝ 7-ից մինչեւ 21 տոկոս:

Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են, որ մարդկանց փոքրաթիվ խբին  միավորել է համային տարօրինակ նախապատվությունը: Նրանք ընտրել եւ կերել են մեծ քանակով բացառապես յուղոտ հավ, սակայն, չգիտես ինչու, ընտրել են ամենաոչքաղցր դեսերտը եւ այն մյուս մասնակիցներից ավելի քիչ են կերել:

ԴՆԹ-ի համեմատությամբ պարզվել է, որ դրա պատաճառը MC4R գենի փոփոխությունն է, որը պարունակում է նույնանուն MC4R ռեցեպտոր հավաքելու հրահանգներ, որը, ինպես նախկինում էին կարծում, կառավարում է սննդային վարքը եւ նյութափոխանակությունը: Այդ գենում կատարված փոփոխությունները հաճախ են հանդիպում ճարպակալմամբ տառապող մարդկանց մոտ:

Ֆարուքին եւ նրա գործընկերները կարծում են, որ իրականում տվյալ գենը պատասխանատու է քաղցր եւ յուղոտ սննդի միջեւ ընտրության համար, եւ դրա խափանումը հանգեցնում է նրան, որ մարդը մշտապես սկսում է նախապատվություն տալ յուղոտ սննդին եւ խուսափել քաղցրից:

Գիտնականների կարծիքով՝ այդպիսի տարօրինակ նախապատվությունը յուրահատուկ հնագույն էվոլյուցիոն ծրագիր է, որը մեր նախիներին օգնել է վերապրել սննդի պակասի պայմաններում՝ նրանց դրդելով ուտել բարձրկալորիական յուղոտ սնունդ, այլ ոչ թե քաղցր պտուղներ: Ճարպակալման եւ MC4R-ի միջեւ կապի առակայությունը այսօր վկայում է, որ այդ էվոլյուցիոն հարմարվողականությունն այսօր ոչ թե օգնում է վերապրելուն, այլ հակառակը՝ մարդու առողջությանը վնաս է պատճառում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել