• Latest news

Ֆրեզնոյից բժիշկներն անվճար հետազոտություններ եւ վիրահատություններ են կատարել Հայաստանում ու Արցախում

14 հոկտեմբերի, 2016  16:10

Ֆրեզնոյից բժիշկների խումբը երկու շաբաթվա ընթացքում Երեւանում, Գյումրիում եւ Ստեփանակերտում ավելի քան 300 հետազոտություն է կատարել եւ խորհրդակցություն անցկացրել, ինչպես նաեւ շուրջ 100 անվճար վիրահատություն կատարել:

Ֆրեզնոյի Բժշկական առաքելությունը կազմավորվել է Ֆրեզնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Ապգարյանի նախաձեռնությամբ: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այս տարի Հայաստան է ժամանել 29 մասնագետ, այդ թվում՝ գինեկոլոգներ, դիմածնոտային վիրաբույժներ, լապարոսկոպիկ վիրաբույժ, նեւրոպաթոլոգ, գաստրոէնթերոլոգ եւ այլն: Մասնագետներից ոմանք հայկական ծագում ունեն, մյուսներն ամերիկացի են, որոնք, տեղեկանալով իրենց գործընկերների նախորդ այցի մասին, ցանկացել են ընդգրկվել Առաքելությունում՝ Հայաստանին եւ հայերին օգնելու, տեղական բժիշկների հետ իրենց փորձը փոխանակելու եւ Հայաստանի բժշկության զարգացման գործում ներդրում ունենալու համար:

Ամերիկացի այդ մասնագետներից մեկն էլ գինեկոլոգ Ստյուարտ Մեյսոնն է: Սա նրա առաջին այցն է Հայաստան: Ասում է՝ հայ ժողովուրդն իրեն շատ է դուր եկել, բժիշկները նույնպես լավ տպավորություն են թողել: Մասնագետի կարծիքով՝ նրանց գիտելիքները ոչնչով չեն զիջում այլ երկրների մասնագետների գիտելիքներին, սակայն հայկական որոշ կլինիկաներում տեխնիկան եւ սարքավորումները թարմացման կարիք ունեն:

Հոկտեմբերի 1-7-ը բժիշկներն աշխատել են Հայաստանում, իսկ 8-14-ը՝ Արցախում: Այս երկու շաբաթվա ընթացքում նրանք ավելի քան 300 խորհրդատվություն են անցկացրել, շուրջ 30 ստոմատոլոգիական գործողություն կատարել, 8 դիմածնոտային, ավելի քան 20 գինեկոլոգիական, 18 լապարոսկոպիկ վիրահատություն կատարել: Բացի այդ, ավելի քան 70 հիվանդի աչքերն են ստուգել հատուկ սարքավորման օգնությամբ, որն իրենց հետ ԱՄՆ-ից են բերել:

Ֆրեզնոյի բարեգործական կազմակերպությունների եւ մասնավոր դոնորների շնորհիվ Ֆրեզնոյի Բժշկական առաքելությունն իր հետ բուժսարքավորումներ, տեխնիկա, գործիքներ եւ մեծ քանակությամբ դեղորայք է բերել: Պերճ Ապգարյանի խոսքով՝ առանց Ֆրեզնոյի հայ համայնքի օգնության այս ամենն անհնար կլիներ իրականացնել:

Նշենք, որ սա Ֆրեզնոյից մասնագետների երկրորդ այցն է Հայաստան. առաջինը տեղի է ունեցել անցյալ տարվա հոկտեմբերին: Այդ ընթացքում 22 մասնագետներից կազմված խումբը 505 հետազոտություն է կատարել, 16 վիրահատություն, 90 ստոմատոլոգիական գործողություն Հայաստանի 6 մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում: Հայ հիվանդների համար դրանք անվճար են եղել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել