• Latest news

Գիտնականներն ապացուցել են պլացեբոյի ազդեցությունը նույնիսկ նրանց վրա, ովքեր դրան չեն հավատում

18 հոկտեմբերի, 2016  23:48

Իսրայելցի գիտնականներին հաջողվել է ապացուցել պլացեբոյի ազդեցությունը ոչ միայն այն դեպքում, երբ մարդիկ չեն հավատում, որ պլացեբո են ընդունում, այլեւ այն դեպքերում, երբ նրանք տեղեկացված են, որ իրենց ընդունածը դեղորայք չէ:

Փորձին մասնակցել է գոտկատեղի խրոնիկ ցավ ունեցող 97 մարդ: Նրանց մի մասը դեղահաբեր է ընդունել, մյուս մասը՝ դեղորայք եւ ցելյուլոզից լրացուցիչ հաբեր, որոնց վրա գրված է եղել «պլացեբո»: Նրանք, ովքեր սովորական հաբերից բացի նաեւ պլացեբո են խմել, նշել են 9-16%-ով ավելի հաջող բուժման մասին, քան նրանք, ովքեր միայն դեղամիջոցներ են ընդունել:

Ըստ մասնագետների՝ այս բացահայտումը թույլ կտա ընդլայնել պլացեբոյի արդյունքի մասին ընկալումը:

Ավելի վաղ համարվում էր, որ պլացեբոն ազդում է միայն այն դեպքում, երբ մարդիկ տեղյակ չեն լինում, որ իսկական դեղահաբ չեն ընդունում, այլ վիտամիններ կամ օրգանիզմի համար անվտանգ այլ նյութեր: Իսկ հիմա պարզվում է, որ պլացեբոն ազդում է նույնիսկ նրանց վրա, ովքեր տեղյակ են, թե ինչ են խմում:

Գիտնականները մտադիր են շարունակել ուսումնասիրությունները՝ հասկանալու համար, թե այդ դեպքում ինչ կա պլացեբոյի արդյունքի հետեւում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել