• Latest news

Զարմանահրաշ աղջիկը 2 անգամ է ծնվել

22 հոկտեմբերի, 2016  20:46

Հղիության 16-րդ շաբաթվա ընթացքում Մարգարետ Բոմերն իմացել էր, որ պտուղը լուրջ խնդիր ունի՝ պոչուկի տերատոմա: Դա ուռուցք է, որն աճում է պտղի պոչուկին եւ կարող է լրջորեն խանգարել նրա զարգացմանը:

Texas Children's Fetal Center-ի ղեկավարներից բժիշկ Դարելլ Քասը նշում է, որ նման ուռուցք հանդիպում է 35 000 երեխաներից մեկի մոտ: Երբեմն այն գրեթե անվնաս է, երեխան նորմալ ծնվում է, եւ ուռուցքը կարելի է հեռացնել արդեն ծնվելուց հետո: Երբեմն ուռուցքը սկսում է «ծծել» պտղի արյունը, որպեսզի կարողանա ինքնուրույն աճել: Բայց այդ արյունը պետք է նաեւ պտղին, որպեսզի աճի եւ զարգանա: Այդպիսով՝ պտղի եւ ուռուցքի միջեւ կենաց-մահու պայքար է գնում:

«Երբեմն ուռուցքը հաղթում է այդ պայքարում: Երեխայի սիրտը չի դիմանում կրկնակի ճնշմանը, եւ պտուղը արգանդում մահանում է»,- բացատրում է բժիշկը:

Հենց նման բան էր տեղի ունենում Մարգարետի երեխայի հետ: Ուռուցքն աճում էր, եւ պտուղը թուլանում էր:

Ուրիշ բժիշկներն առաջարկում էին ընդհատել հղիությունը, սակայն բժիշկ Քասը եւ նրա թիմն այլընտրանք առաջարկեցին՝ վիրահատել պտղին նախքան ծնվելը:

5 ժամ տեւած վիրահատությունը կատարել էին հղիության 23-րդ շաբաթվա ընթացքում: Այդ պահին ուռուցքն արդեն ավելի մեծ էր, քան պտուղը: Բժշկի խոսքով՝ բուն ուռուցքը հեռացնելու համար իրենց պետք է եղել 20 րոպե, իսկ մնացած ժամանակն անհրաժեշտ էր «անվնաս» պտղին հասնելու համար՝ կտրել արգանդը, հանել պտղաթաղանթը, ընդ որում առանց վնասելու մորն ու երեխային եւ թույլ չտալով նրան «ծնվել»:

Վիրահատության ժամանակ պտղի սրտի աշխատանքը դանդաղել էր, գրեթե կանգ առել: Նրա կյանքը պահում էր սրտաբանը, որը դեղեր էր ընտրում Լինլի անունով աղջկա համար:

Ուռուցքը հեռացնելով՝ վիրաբույժները պտուղը վերադարձրել են արգանդ եւ կարել այն:

Հղիության մնացած շաբաթները Մարգարետը անկողնում է անցկացրել՝ դժվարությամբ հասնելով մինչեւ 36 շաբաթականի: Հունիսի 6-ին Լինլի Հոուփը լույս աշխարհ էր եկել 2-րդ անգամ, արդեն վերջնական, կեսարյան հատումով: Նրա քաշը մոտ 2.5 կգ էր:

Երեխային տարել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Նրա վիճակը գնահատելիս պարզվել էր, որ ամեն բան նորմալ է, երեխան առողջ է: Անհրաժեշտ էր միայն հեռացնել ուռուցքի մնացած մասը: Նոր վիրահատությունը կատարել էին, երբ աղջիկը 8 օրական էր: Մի քանի շաբաթից նա դուրս էր գրվել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է