• Latest news

Մաշկի քաղցկեղը հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի

2 դեկտեմբերի, 2016  23:49

Մոտ ապագայում մաշկի քաղցկեղի տարատեսակներից մելանոման հնարավոր կլինի ախտորոշել առանց բիոփսիայի. Tufts University-ի հետազոտողների խումբը որպես այս ինվազիվ միջամտության այլընտրանք է առաջարկում բարձր ճշգրտության միկրոսկոպիայի օգտագործումը:

Նոր տեխնոլոգիան թույլ կտա դիտել հիվանդի միտոքոնդրիումները, որոնք գտնվում են մաշկի բջիջներում: Մելանոմայի զարգացման դեպքում միտոքոնդրիումները սկսում են բջիջներում անկանոն դասավորվել, իսկ նորմայի դեպքում դրանք բավական կազմակերպված կառուցվածքներ են ձեւավորում: Սովորաբար ախտորոշելիս հիվանդի մաշկի ոչ մեծ կտոր է վերցվում, որը հետագայում հետազոտվում է լաբորատորիայում: Նմուշը հատուկ ներկանյութով է ներկվում, որից հետո այն դիտում են մանրադիտակով:

Սակայն նշված համալսարանի գիտնականները որոշել են օգտվել մուլտֆոտոնային մանրադիտակից, որի օգնությամբ կարելի է տեսնել միտոքոնդրիումներում առկա ՆԱԴՖ (նիկոտինամիդադենինդինուկլեոտիդֆոսֆատ) մոլեկուլները, որոնք ընդունակ են լուսարձակելու լույսի որոշակի երկարության ալիքի ազդեցությամբ: Դրա համար ոչ մի լրացուցիչ ներկանյութ օգտագործելու կարիք չկա:

Գիտնականներն արդեն տեխնիկան թեստավորել են մաշկի քաղցկեղով՝ ագրեսիվ մելանոմայով կամ ավելի քիչ վտանգավոր տեսակով՝ բազալ բջջային կարցինոմայով տառապող 10 հիվանդների վրա: Հետազոտվել է նաեւ 4 առողջ մարդկանց մաշկը:

Հիվանդներին հետազոտությունը բացարձակ ցավ չի պատճառել եւ տեւել է 1 րոպեից ոչ ավելի: Ստացված պատկերների անալիզը կատարվել է ավտոմատ ռեժիմում, որը տեւել է եւս երկու րոպե: Հետազոտողներին հաջողվել է ուռուցքային հյուսվածքները առողջներից ճշգրիտ տարբերակել՝ ուսումնասիրելով միտոքոնդրիումների դասավորությունը: Ախտորոշումը հաստատվել է նաեւ սովորական բիոփսիայի միջոցով:

Այսպիսով, գիտնականների առաջարկած տեխնոլոգիան կարող է դառնալ բիոփսիայի հիանալի այլընտրանք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել