• Latest news

Պարկինսոնի հիվանդության հնարավոր պատճառը աղիների միկրոբիոմում փոփոխությունն է. գիտնականներ

3 դեկտեմբերի, 2016  10:48

Հնարավոր է, որ Պարկինսոնի հիվանդության առաջացման պատճառը կապված է աղիների միկրոբիոմում փոփոխությունների հետ: Այսպիսի եզրակացության են հանգել California Institute of Technology-ի գիտնականները:

Պարկինսոնի հիվանդության դեպքում հիվանդների մոտ վերջույթների ցնցումներ են առաջանում եւ երեւան են գալիս տեղաշարժման ու ինքնասպասարկման դժվարություններ: Հիվանդության առաջացման պատճառները վերջնականապես հայտնի չեն, իսկ հիվանդության դեմ արդյունավետ դեղամիջոցներ դեռեւս չկան. գոյություն ունեցող բուժումն ուղղված է սոսկ ախտանշանների դեմ պայքարելուն:

Քալիֆորնիացի գիտնականները մկների վրա փորձերի շարք են անցկացրել, որոնք Պարկինսոնի հիվանդության առաջացման գենետիկ հակվածություն ունեին. նրանց գլխուղեղում մեծացել էր ալֆա-սինուկլեին սպիտակուցի արտադրությունը, որը մտնում է պարկինսոնիզմով տառապող հիվանդների ուղեղում հայտնաբերված Լեւի մարմինների կազմության մեջ:

Հետազոտողները պարզել են, որ հիվանդությունն առաջացել է միայն այն կենդանիների մոտ, որոնց աղիներում առկա են որոշակի միկրոօրգանիզմներ, իսկ դրանք չունեցող կենդանիների մոտ այն չի առաջացել: Գիտնականներն ընդգծում են, որ կենդանիները գենետիկորեն նույնական էին եւ տարբերվել են միայն աղիքային միկրոբիոմի առկայությամբ կամ բացակայությամբ:

Հետազոտական խմբի ղեկավարներից Թիմոթի Սեմփսոնը համոզված է, որ աղիների միկրոբիոմի վրա ներգործելով կարելի է Պարկինսոնի հիվանդության առաջացումը կանխել կամ կասեցնել դրա զարգացումը:

Նախկինում Պարկինսոնի հիվանդության եւ աղիքային միկրոբիոմի կազմության կապի մասին հայտնի չէր: Խոսելով այդ կապի հնարավոր մեխանիզմների մասին՝ հետազոտողները պարզաբանել են, որ աղիներում ապրող միկրոօրգանիզմներն, ավելի շուտ,  այս կամ այն նյութն են սինթեզում, որոնք հարուցում են ուղեղի որոշ հատվածների ակտիվացում եւ դրանց վնասում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել