• Latest news

Քաղցկեղի 7 տեսակ, որոնք կարելի է կանխել սպորտի միջոցով

4 դեկտեմբերի, 2016  16:33

Քաղցկեղի դեպքերի մոտ 50 տոկոսը կարելի է կանխել առողջ կենսակերպի միջոցով, պնդում են American Cancer Society-ի մասնագետները: Քաղցկեղի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը ֆիզիկական վարժություններն են, որոնք նաեւ օգնում են ազատվել ավելորդ քաշից, կարգավորում են զարկերակային ճնշումը եւ հոգեկան վիճակը:

Երբեք ուշ չէ սպորտով զբաղվել սկսելը, պնդում է Georgetown University Medical Center's Lombardi Comprehensive Cancer Center-ի ուռուցքաբանության պրոֆեսոր Պրիսցիլա Ֆերթը. որ տարիքում էլ մարդը սպորտով զբաղվի, դա անպայման նրա առողջության համար օգտակար կլինի:

Ներկայացնում ենք քաղցկեղի 7 տեսակ, որոնք կարելի է կանխել ֆիզիկական վարժությունների օգնությամբ:

Էնդոմետրիայի քաղցկեղ

Yale School of Public Health-ի գիտնականների հետազոտության համաձայն՝ շաբաթական 150 րոպե վարժություններին հատկացրած կանայք 34 տոկոսով ավելի քիչ են բախվել էնդոմետրիայի քաղցկեղին, քան նրանց ավելի պասիվ հասակակիցները: Հետազոտողները նաեւ պարզել են, որ մարմնի զանգվածի 25-ից ցածր ինդեքս ունեցող կանանց շրջանում քաղցկեղի այս տեսակը 73 տոկոսով ավելի հազվադեպ է առաջացել, քան 25-ից բարձր ինդեքսով ավելի գեր կանանց շրջանում:

Կոլորեկտալ քաղցկեղ

British Medical Journal ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ օրական նվազագույնը 30 րոպե սպորտով զբաղվելը զգալիորեն նվազեցնում է կոլորեկտալ քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ավելին՝ կոլորեկտալ քաղցկեղի դեպքերի 23 տոկոսը կարելի էր կանխել առողջ կենսակերպի շնորհիվ, պնդում են Institute of Cancer Epidemiology in Copenhagen-ի գիտնականները:

Շագանակագեղձի քաղցկեղ

Մի քանի հետազոտություններով պարզվել է, որ սպորտով զբաղվելը տղամարդկանց պաշտպանում է շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղից: Հետազոտության համաձայն, որը 2006 թվականին հրապարակվել է International Journal of Cancer-ում, կանոնավորապես սպորտով զբաղվող տղամարդիկ քաղցկեղի այս տեսակով ավելի հազվադեպ են հիվանդանում եւ դրա հետեւանքով ավելի հազվադեպ են մահանում: Նույնպիսի արդյունքներ է ցուցադրել եւս մեկ հետազոտություն, որը 2005 թվականին հրապարակվել է European Journal of Epidemiology-ում:

Կրծքի քաղցկեղ

Սպորտը կարող է օգնել նաեւ կրծքի քաղցկեղի դեպքում. այն կանայք, որոնց ընտանիքի հիվանդության պատմության մեջ կրծքի քաղցկեղով հիվանդ է եղել (ինչը նշանակում է, որ նրանք մտնում են բարձր ռիսկի խմբում), 25 տոկոսով ավելի հազվադեպ են հիվանդացել քաղցկեղի այս տեսակով, եթե օրական 20 րոպե ֆիզիկական վարժություններին են հատկացրել: Այս մասին նշված է Breast Cancer Research-ում հրապարակված հետազոտության մեջ:

Journal of Clinical Oncology-ում հրապարակված մեկ այլ հետազոտությամբ պարզվել է, որ եթե դաշտանադադարից հետո կանայք սկսել են սպորտով զբաղվել, դա դրականորեն է ազդել նրանց հորմոնալ համակարգի վրա եւ նվազեցրել է կրծքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Թոքերի քաղցկեղ

Ֆիզիկական վարժությունները կօգնեն նվազեցնել նաեւ ներկա եւ նախկին ծխողների թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Cancer Epidemiology Biomarkers & Prevention ամսագրում հրապարակված հոտազոտության համաձայն՝ կանոնավորապես սպորտով զբաղվող կանայք ավելի հազվադեպ են բախվում թոքերի քաղցկեղին:  Իսկ American Journal of Epidemiology-ում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ սպորտը կարող է կանխել քաղցկեղի այս տեսակը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց շրջանում, եթե անգամ նրանք ծխող են:

Ձվարանների քաղցկեղ

Կարծիք կա նաեւ, որ սպորտը նվազեցնում է ձվարանների էպթելային քաղցկեղի առաջացման հավանականությունը, չնայած դա դեռ պետք է ապացուցել նոր հետազոտությունների ընթացքում:

Ստամոքսի քաղցկեղ

2008 թվականին Cancer Epidemiology Biomarkers and Prevention ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ ստամոքսի քաղցկեղին 50 տոկոսով ավելի հազվադեպ են բախվում այն մարդիկ, ովքեր կանոնավորապես սպորտով են զբաղվում: Մեկ այլ հետազոտությամբ, որը 2007 թվականին հրապարակվել է European Journal of Cancer-ում, պարզվել է, որ ամբողջ կյանքի ընթացքում սպորտով ակտիվորեն զբաղվող մարդիկ 20-40 տոկոսով ավելի հազվադեպ են հիվանդանում ստամոքսի քաղցկեղով, քան նրանք, ովքեր վարժություններ են կատարում ամիսը 1 անգամ կամ ավելի հազվադեպ:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել