• Latest news

Գիտնականներն արհեստական արյուն են ստեղծել, որը կարելի է պահել փոշու տեսքով

7 դեկտեմբերի, 2016  15:41

Վաշինգտոնի համալսարանի գիտնականներն արհեստական արյուն են ստեղծել, որը կարելի է պահել փոշու տեսքով, եւ որը կարող է ծանր վնասվածքներ եւ շատ արյուն կորցրած բազմաթիվ մարդկանց կյանքեր փրկել։

Արյան արհեստական կարմիր գնդիկներն արդյունավետ հավաքում են թթվածինը թոքերում եւ այն մատակարարում ամբողջ օրգանիզմին։ Դրանք կարելի է չորացնել եւ սառեցնել, ինչը շատ հարմար է պահելու եւ շտապ օգնության բրիգադների միջոցով տեղափոխելու համար։ Գիտնականների խոսքով՝ չորացրած արյունն ինչ-որ առումով կարմիր պղպեղ է հիշեցնում։ Այն կարելի է պահել հատուկ տարաներում ներերակային ներարկման համար, ընդ որում, արհեսատական արյան պահպանման ժամկետը կարող է մեկ տարուց ավելի լինել։ Անհրաժեշտության դեպքում բավական է այդ տարայի մեջ ստերիլ ջուր լցնել, եւ լուծույթը պատրաստ է օգտագործման համար։

Արհեստական արյան բջիջները 5 անգամ քիչ են իրական արյան բջիջներից։ Դրանք պատրաստում են մարդու հեմոգլոբինի մաքրված սպիտակուցներից, որոնք ընկղմում են սինթետիկ պոլիմերի մեջ։ Հեմոգլոբինը կարմիր գնդիկների բաղադրիչ է, որը թթվածին է մատակարարում օրգանիզմին։

Մշակման արդյունավետությունն արդեն ապացուցվել է հետազոտությունների ժամանակ. մկների վրա փորձը ցույց է տվել, որ արհեստական բջիջներն իրականում կարող են նույն ձեւ թթվածինը հասցնել ներքին օրգաններին, ինչպես բնական բջիջները։ Մյուս փորձը ցույց է տվել, որ արյան մոտ 40 տոկոսը կորցրած առնետներին, որոնք շոկի մեջ են հայտնվել, կարողացել են վերակենդանացնել արհեստական արյուն ներարկելուց հետո։

Գիտնականների գնահատմամբ առաջիկա 10 տարում այդ բջիջները, ամենայն հավանականությամբ, կսկսեն կիրառել նաեւ մարդկանց դեպքում։

Փորձագետների գնահատմամբ զինվորների մինչեւ 70 տոկոսը մարտի դաշտում զոհվում է արյան կորստյան հետեւանքով ի հայտ եկած շոկից, այլ ոչ թե կարեւոր օրգանների վնասվածքից։ Բացի այդ, միայն ԱՄՆ-ում ծանր վնասվածքներ ստացած մոտ 20 հազար մարդ մահանում են արնահոսությունից նախքան բուժհաստատություն հասնելը։

Արհեստական արյան որոնումները շարունակվում էին 80 տարի, սակայն ամեն անգամ ոչ մի նոր բան չէին տալիս 2 հիմնական պատճառով. արհեստական արյան նախորդ տարբերակները հաջողությամբ հավաքում էին թթվածինը թոքերում, սակայն չէին կարողանում այն բաց թողնել կենսականորեն կարեւոր օրգաններին հասնելիս։ Բացի այդ, ֆիքսվում էր «մերկ» հեմոգլոբինի եւ ածխաթթու գազի միջեւ ոչ չափավոր ռեակցիա, իսկ ածխաթթու գազը դուրս էր գալիս արյունատար անոթների թաղանթներով եւ այդ անոթներին թույլ տալիս թուլանալ եւ բացվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել