• Latest news

Քիմիաթերապիայի ժամանակ մազաթափությունը կանխող սաղավարտն արդեն կիրառվում է Հայաստանում (ֆոտո)

15 դեկտեմբերի, 2016  18:54

Մազաթափությունը քիմիաթերապիայի ամենատհաճ եւ ոչ ցանկալի կողմնակի էֆեկտներից մեկն է: Հիվանդների մեծ մասի, հատկապես կանանց համար, որոնք պետք է քիմիաթերապիայի կուրս անցնեն, մազաթափությունը հոգեբանական ծանր վնասվածք է, սթրես, իսկ հաճախ էլ բուժումից հրաժարվելու ճակատագրական որոշման պատճառ:

Այս հարցը լուծելու համար «Էրեբունի» ԲԿ-ում ներդրվել է Անդրկովկասյան տարածաշրջանի համար եզակի տեխնոլոգիա՝ Paxman ֆիրմայի ORBIS II սարքը՝ սառեցնող սաղավարտը:

Սարքը մշակվել է հատուկ օնկոհիվանդների համար, որոնք պետք է քիմիաթերապիայի կուրս անցնեն, ալոպեցիայի (մազաթափություն) կանխարգելման նպատակով:

Սարքի աշխատանքի սկզբունքը գլխի մազածածկ հատվածի սառեցումն է մինչեւ -4 С՝ քիմիաթերապիայի դեղամիջոցը ներարկելուց 30-40 րոպե առաջ, դեղամիջոցի ներարկման ժամանակ եւ ներարկումից հետո: Սառնության ազդեցությամբ տեղի է ունենում գլխի մաշկի անոթների սպազմ, արյան հոսքի արագությունը նվազում է, եւ գլխի մազածածկ հատվածին արյան մատակարարումը, հետեւաբար նաեւ քիմիական դեղամիջոցի, կտրուկ նվազում է: Այսպիսով կանխվում է մազապարկերի վրա քիմիական դեղամիջոցի տոքսիկ ազդեցությունը, ինչը թույլ է տալիս մազերը պահպանել:

NEWS.am Medicine-ն արդեն հայտնել է, որ Բեյլորի բժշկական քոլեջի մասնագետները վերջերս հետազոտություն են կատարել կաթնագեղձի քաղցկեղով տառապող 235 կանանց մասնակցությամբ եւ պարզել են, որ սառեցնող սաղավարտը  օգնել է հիվանդ կանանցից ավելի քան կեսին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Read also
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll