• Latest news

Ավստրալական անտառներում աճող պտուղները կարող են օգնել քաղցկեղի դեմ պայքարում

23 դեկտեմբերի, 2016  11:48

Միայն ավստրալական Քվինսլենդ նահանգի հյուսիսային անտառներում աճող Hylandia dockrillii արեւադարձային ծառի պտուղները EBC-46 մոլեկուլ են պարունակում, որը, գիտնականները հույս ունեն, կարող է օգնել քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարում:

Q-Biotics ընկերության ղեկավար Վիկտորիա Գորդոնի խոսքով՝ այս փոքրիկ մոլեկուլն օրգանիզմին օգնում է ոչնչացնել քաղցկեղային բջիջները եւ ազդում է ոչ այնպես, ինչպես քիմիաթերապիան, որն ինչ-որ առումով օրգանիզմի դեմ է գործում՝ բազմաթիվ տհաճ հետեւանքներ ունենալով: Ըստ Գորդոնի՝ այս մոլեկուլի օգնությամբ բուժումը, եթե երբեւէ այն ներառվի բժշկական պրակտիկայում, շատ պարզ կլինի. այս մոլեկուլները պարունակող նյութն ուղղակի ուռուցքի մեջ կներարկվի: Մի քանի օրվա ընթացքում նյութը կոչնչացնի ուռուցքը՝ լուրջ հետեւանքներ չառաջացնելով:

Առայժմ մոլեկուլը փորձարկել են կենդանիների վրա, բայց մոտ ապագայում գիտնականները հույս ունեն անցնել մարդկանց մասնակցությամբ լիարժեք փորձարկումների: Ավստրալիայի տարբեր քաղաքներից 14 հիվանդներ, որոնց մասնակցությամբ նոր մեթոդն արդեն փորձարկում են, որեւէ լուրջ կողմնակի ազդեցության մասին չեն հայտնել: Փորձնական միջոցի թեկնածուի նախակլինիկական փորձարկումներն իրականացնում է ավստրալական Ecobiotics ընկերությունը:

ЕВС-46 մոլեկուլը հայտաբերել են բնական մթերքի սքրինինգի ժամանակ: Այն ֆորբոլային եթեր է, որը C պրոտեինկինազի կարգավորիչն է: Համարվում է, որ ЕВС-46-ը կարող է հարթաբջիջ քաղցկեղ, մելանոմա, կրծքագեղձի ադենոկարցինոմա բուժել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել