• Latest news

Գիտնականները պտղաջրերով ոսկրերն ամրացնելու միջոց են հայտնաբերել

22 դեկտեմբերի, 2016  21:02

Ամերիկացի հետազոտողները ոսկրերն ամրացնելու արտասովոր միջոց են հայտնաբերել: Նրանք առաջարկում են այդ նպատակով պտղաջրերն օգտագործել, որոնք ընդունակ են հյուսվածքի կազմվածքն ավելի ամուր դարձնել: Այս մասին հայտնում է Scientific Reports պարբերականը:

Գիտնականները փորձ են իրականացրել ամնիոտիկ հեղուկով, որոնք կամավոր համաձայնել են տրամադրել հղիության 12-րդ շաբաթում ստանդարտ սքրինինգ անցնող կամ ծննդաբերելուն մոտ եղող կանայք: Այդ նմուշներից առանձնացվել են ամնիոտիկ մեզենխիմալ ցողունային բջիջները, որոնք ներարկել են մկների հոդերի մեջ: Փորձերի համար օգտագործել են հազվագյուտ ժառանգական խանգարմամբ կենդանիների, որը հանգեցնում է թերի օստեոգենեզի եւ ոսկրերի դյուրաբեկության մեծացման՝ գրեթե այն մեխանիզմի նման, որը մեծ թվով սովորական առողջ մարդկանց շրջանում առաջանում է ծերունական օստեոպորոզի դեպքում:

Ցողունային բջիջների ներարկումից 8 շաբաթ հետո գիտնականները գնահատել են կոտրվածքների եւ ճաքերի քանակը, որոնք փորձարկման խմբի 168 եւ ստուգիչ խմբի 156 կենդանիների մոտ առաջացել են սրունքոսկրում, ազդրոսկրում եւ ուսոսկրում: Ստուգիչ խմբում վնասվածքներ են դիտարկվել ընդհանրապես բոլոր կրծողների մոտ, հաճախ՝ մի քանի վնասվածք: Նրանց համեմատությամբ՝ փորձնական խմբի մկների մոտ կոտրվածքների եւ ճաքերի ընդհանուր քանակը 79 տոկոսով քիչ է եղել, իսկ ոսկրերի ամրության եւ առաձգականության առանձին կատարված գնահատականը ցույց է տվել, որ դրանք գերազանց վիճակ են պահպանել:

Հեղինակները հավելել են, որ մարդու ցողունային բջիջները մկների մոտ նոր հյուսվածքն ինքնաբերաբար չեն կազմավորել: Սակայն կարգավորիչ գործոնները, որոնք նրանք առանձնացրել են կենդանու օրգանիզմում, խթանել են սեփական բջիջների աճը եւ կիսվելը՝ այդ ընթացքում իմունիտետի համար մեծ ծանրաբեռնվածություն չստեղծելով:

Լոնդոնի Համալսարանական քոլեջից Պասկալ Գիյոյի եւ համահեղինակների խոսքով՝ ամիոտիկ հեղուկի ցողունային բջիջների օգտագործումը թույլատրելի կլինի ոչ միայն տարեց մարդկանց, այլեւ տիեզերագնացներին, որոնց հենման սարքը լրջորեն տուժում է անկշռության պայմաններում երկար մնալու հետեւանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել