• Latest news

Հեղուկ նիկոտին՝ մեկ թեյի գդալը կարող է մահացու լինել

25 մարտի, 2014  22:02

Հեղուկ նիկոտինը, մաստակի եւ շոկոլադի համով, կարելի է գնել համացանցում, սակայն դրա մեկ գդալը  կարող է մահացու վնաս հասցնել երեխային:

New York Times-ը, հեղուկ նիկոտինը, որով լիցքավորում են էլեկտրոնային ծխախոտները, նկարագրում է որպես ուժեղ նեյրոտոքսին, որը անկասկածելիորեն շատ ավելի վտանգավոր է քան ծխախոտը: Հեղուկ նիկոտինով թունավորվելու դեպքերը 2012թ.-ից աճել են՝  ինչպես հաղորդում է Fox News-ը:  

Զոհ սովորաբար դառնում են մինչեւ 4 տարեկան երեխաները, նույնիսկ աննշան քանակի դեպքում, որը կարող է փոխանցվել թե բանավոր շփումից, թե մաշկային հպումից, նրանք փսխում են ցնցումների մեջ ընկնում:

The Minneapolis Star Tribune-ը տեղեկացնում է, որ դրանց շշերը հաճախ զարդարված են լինում մրգերի եւ շոկոլադների պիտակներով՝ երիտասարդներին եւ դեռահասներին գրավելու համար: Եւ այս տոքսինները վաճառում են բոլորին, ովքեր ունեն էլեկտրոնային սիգարետ:

Թունավորվելու հիմնական պատճառը բազմանգամյա օգտագործման ծխախոտներն են: Times-ը հաղորդում է, որ երբ էլեկտրոնային ծխախոտները առաջին անգամ հայտնվեցին շուկայում, դրանք միանգամյա օգտագործման համար էին նախատեսված:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել