• Latest news

Ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ հիվանդանում աուտոիմունային հիվանդություններով

29 դեկտեմբերի, 2016  16:28

Աուտոիմունային հիվանդություններով, որոնց թվում է նաեւ արթրիտը, կանայք ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ. աուտոիմունային հիվանդություններով 10 հիվանդից 8-ը կանայք են: Միչիգանի համալսարանի գիտնականներին, կարծես, հաջողվել է պարզել, թե ինչն է պատճառը: Նրանց կարծիքով՝ խնդիրը VGLL3 գենի մեջ է, որն իմունային համակարգին ստիպում է հարձակվել ինքն իր վրա:

Nature Immunology ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ հենց VGLL3 գենն է մեղավոր աուտոիմունային հիվանդություններով հիվանդացության նման անհամաչափության համար, այլ ոչ թե կանացի սեռական հորմոնների ազդեցությունը, ինչպես ընդունված էր համարել:

Գիտնականները հետեւել են առողջ կամավորների՝ 31 կանանց եւ 51 տղամարդկանց մաշկի վրա գեների արտահայտությանը: Ընդհանուր առմամբ, 661 գեներ տարբեր կերպ են իրենց դրսեւորել՝ կախված սեռից: Դրանցից շատերը որոշակի իմունային գործառույթներ են ունեցել, եւ հատուկ դեր է խաղացել հենց VGLL3 գենը: Հենց այս գենը կարող է բորբոքային աուտոիմունային ռեակցիայի մեղավորը լինել, որն արթրիտներ եւ այլ հիվանդություններ է առաջացնում:

Նախկինում գիտնականներն աուտոիմունային հիվանդությունները կապում էին սեռական հորմոնների ազդեցության հետ, բայց պարզվում է, որ VGLL3-ն էստրոգենի կամ տեստոստերոնի կողմից հորմոնալ կարգավորման չի ենթարկվում: Իսկ դա նշանակում է, որ այդ գենը կանացի օրգանիզմի թույլ օղակն է:

Աուտոիմունային հիվանդությունների (փսորիազից մինչեւ գայլախտ եւ հոդերի ռեւմատոիդ արթրիտ) ախտորոշման երբեմն տարիներ են պահանջվում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել