Քաշ գցելը այդքան էլ հեշտ գործ չէ: Ընկերների հետ կիսվելով՝ ավելի ենք բարդացնում իրավիճակը: Fox News հեռուստաալիքով փորձագետները ցույց են տալիս, թե ինչպես Ձեր ընկերները, Ձեզ շրջապատող մարդիկ կարող են իրենց ազդեցությունն ունենալ Ձեր իսկ որոշման վրա եւ խորհուրդներ են տալիս, թե ինչպես պետք է դրսեւորել նման իրավիճակներում:
Ահա թե ինչ խորհուրդներ են նրանք տալիս.
Ամուսիններ
Ինչպես ասում է Քալիֆորնիա նահանգի MemorialCare Center բժշկական կենտրոնի տնօրեն Պիտեր լա Պորտը, անվստահ մարդը իր համար գեր զուգընկեր է փնտրում՝ չբարդույթավորվելու համար: Այս դեպքում, Ձեր զուգընկերը սկսում է վախենալ, որ ավելորդ քաշից ձերբազատվելուց հետո Դուք կլքեք նրան:
Մի հանձնվե՛ք, հակառակը, փորձե՛ք նրան հասկացնել, որ նա ոչ թե պետք է Ձեզ խանգարի, այլ՝ օժանդակի: Սկսե՛ք նրանից խորհուրդներ հարցնել եւ օգնություն խնդրել:
Ռեստորանային քննադատներ
«Դուք ա՜նպայման պետք է փորձեք Ալֆրեդո սոուսը: Այն համար 1 ուտեստն է ռեստորանում»: Ինչպե՞ս կարելի է դիմադրել նման գայթակղիչ գովազդին: Մի կոզմից նման գայթակղիչ գովաղդը, մյուս կողմից Ձեր ընկերների հորդորները:
Եւ ինչպիսի՞ վերաբերմունք եք ցուցաբերում նման իրավիճակում հայտնվելիս: Աղցանի, կամ դիետիկ այլ ուտեստի փոխարեն, պատվիրում եք այդ, կալորիաներով հարուստ, ուտեստը՝ ջուրը գցելով Ձեր բոլոր ջանքերը:
Մի՛ հանձնվեք: Խոսե՛ք Ձեր ընկերների հետ եւ նրանց ասացե՛ք, որ Դուք իրենց օգնության կարիքն ունեք: Եթե իրոք շրջապատված եք լավ եւ հասկացող ընկերներով, ապա Ձեզ կհասկանան եւ կսկսեն Ձեզ օգնել:
Սպորտի երկրպագուներ
Պիցցա, հավի թեւիկներ, ֆրի եւ գարեջուր….Սա երեւի թե սպորտի երկրպագուների սիրելի ուտեստն է մարզադաշտերում, կամ սպորտ-ակումբներում:
Ինչ արած, գայթակղությունը մեծ է եւ դիմադրելն՝ անհնար: Նման դեպքերում պետք է Ձեր սնունդը Ձեզ հետ վերցնեք, կամ եթե մոռացել եք, հնարավորինս քիչ չափաբաժնով պատվիրեք:
Ֆիտնես կենտրոնի մարզընկեր
Շատ լավ է, որ հաճախում եք մարզադահլիճներ Ձեր ընկերների հետ, բայց եթե Ձեր ընկերը սպիտակուցային եւ էներգետիկ սալիկների, կոկտեյլների սիրահար է եւ Ձեզ էլ է առաջարկում, ապա զգուշացե՛ք: Դրանք Ձեզ ոչ մի լավ արդյունքի չեն բերի: Քանի որ դրանք պարունակում են 200-300 կալորիա, որը Ձեզ ընհանրապես պետք չէ: Եւ հիշե՛ք, որ Դուք հենց դրա դեմ եք պայքարում:
Մի հանձնվե՛ք: Սպիիտակուցային կոկտեյլի փոխարեն, պատվիրե՛ք բնական նյութերով պատրաստված որեւէ այլ բան:
Ընտանիքի նեղացկոտ անդամ
Ընտանեկան տոնակատարությունների ժամանակ, հաստատ կհայտնվի որեւէ հարազատ, որը կստիպի համտեսել իր պատրաստած բոլոր ուտեստները (կալորիաներով հարուստ), իսկ երբ մերժում ես՝ վիրավորվում է եւ նեղանում:
Մի հանձնվե՛ք: Վերձրե՛ք մի փոքրիկ կտոր, այլ ոչ թե 5 չափաբաժին՝ ինչպես անում են ընտանիքի մյուս անդամները:
Բարերի մշտական հաճախորդ
Բարերի մշտական հաճախորդները, որոնք իրենց համար զուգընկեր են փնտրում, հեշտությամբ Ձեզ կարող են իրենց ետեւից տանել բարեր, ակումբներ, որտեղ ընդամենը 3 բաժակ խմիչքից կարող եք կուտակել 500 կալորիա եւ ավել:
Մի հանձնվե՛ք: Համոզե՛ք նրան այցելել այլ վայրեր, որտեղ նույնպես կարելի է ծանոթություններ հաստատել, օրինակ օտար լեզվի կուրսերի, կամ խոհարարական դասընթացների:
Հաճախորդ
Եթե Ձեր աշխատանքի անբաժանելի մաս է կազմում հաճախորդների հետ ճաշկերույթի գնալը, ապա քաշ գցելը հեշտ չի լինի: Բացի այդ, ռեստորաններում մեծ չափաբաժիններով եւ կալորիապես հարուստ սնունդ են մատուցում:
Մի հանձնվե՛ք: Լավ կլինի, եթե շատ քաղցած վիճակում ռեստորան չգնաք, դա Ձեզ թույլ չի տա սթափ գնահատել իրավիճակը եւ հրաժարվել կալորիաներով հարուստ սննդից:
Գործընկեր, որը համեղ թխվածքներ է պատրաստում
Ձեր գործընկերը, ով հիանալի թխվածքներ է պատրաստում եւ բոլորին հյուրասիրում, չի հասկանում, թե ինչու երբեք չեք օգտվում իր պատրաստածից: Չէ՞ որ, ոչ ոք չի կարող դիմակայել դրանց:
Նորից կոչ ենք անում չհանձնվե՛լ : Փորձե՛ք քաղաքավարիորեն հասկացնել, որ չեք ուզում, եւ նա վաղ թե ուշ կհասկանա, թե ինչումն է բանը:
Գեր ընկեր
Ըստ New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հոդվածի՝ նրանք, ովքեր ունեն գեր ընկերներ, հենց իրենք գիրացել են 8կգ.-ով:
Մի հանձնվե՛ք: Միշտ Ձեզ կոչ անելով համտեսել այս կամ այն քաղցրավենիքը, այն դեպքում, երբ Դուք հրաժարվում եք դրանից, նա շատ հեշտությամբ նաեւ կարող է խափանել Ձեր անձնական կամ այլ բնույթի պլանները:
Ամենագետ ընկեր
Բոլորսիս շրջապատում էլ կհայտնվի մի ընկեր, ով իրեն ամենագետն է համարում: Գիտի թե ինչպես պետք է ճիշտ դիետա պահել, ինչպես ճիշտ սնվել… Բայց տարիների ընթացքում այդ նույն՝ ամենագետ ընկերը, եւ ոչ մի գրամ չի պակասել: Բայց այդուամենայնիվ, նա շարունակում է Ձեզ խորհուրդներ տալ:
Մի հանձնվե՛ք։ Նրան ասեք, որ արդեն ունեք սնվելու պլան, եւ ուղղակի շնորհակալություն հայտնեք օգնություն առաջարկելու համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day