• Latest news

Գիտնականները մկներին ագրեսիվ զոմբիների են վերածել

14 հունվարի, 2017  22:19

Ամերիկացի նյարդաֆիզիոլոգները մկների ուղեղներում նեյրոնների 2 խումբ են գտել, որոնց հարկադիր ակտիվացումը կրծողներին գերագրեսիվ գիշատչի են վերածում։

«Երբ մենք միացնում ենք լազերը եւ ազդակ ենք ուղարկում ուղեղին, մկները սկսում են ցատկել ցանկացած օբյեկտի վրա, պահել դրանք թաթերում եւ կրծոտել, ասես ուզում են սպանել։ Այդ համակարգը կապ չունի մկների ուղեղում ագրեսիայի կենտրոնի հետ, ինչպես մեզ էր թվում, այլ պայմանավորված է ուտելիք հայթայթելու ցանկության հետ»,– ասում է Յելի համալսարանի մասնագետ Իվան դե Արաուխոն։

Մկները, առնետները եւ այլ կրծողներն ատամներն ու չանչերն օգտագործում են հիմնականում բուսական սնունդ հայթայթելու եւ ուտելու համար եւ շատ հազվադեպ են դրանք գործածում պաշտպանության համար։ Պարզվում է, որ դա չի խանգարում որսի լիակատար ծրագրին եւ նրանց ուղեղում վարքագծի ռազմավարությանն ու բնազդներին։

Ի սկզբանե Արաուխոն եւ նրա գործընկերները փնտրում էին մկների ուղեղում ոչ թե «որսի ծրագիր», այլ փորձում էին հասկանալ, թե ինչպես է նրանց ուղեղը կառավարում ծնոտն ու վերջույթները։ Դրա համար գիտնականները նշաձեւ մարմնի բջիջներում հատուկ լուսազգայուն սպիտակուցներ են ներդրել, որոնք թույլ են տալիս հարկադրաբար «միացնել» կամ «անջատել» առանձին նեյրոններ՝ դրանք լուսավորելով կապույտ լազերով։

Հոդվածի հեղինակներն այդպես բախվել են միմյանց հետ կապ չունեցող նեյրոնների 2 խմբի, որոնք կառավարում են խաղաղ կրծողներին բացարձակապես չբնորոշ ռեակցիան՝ որսորդությունն ու գիշակերությունը։ Դրանցից առաջինի միանալու դեպքում կրծողները վերածվում են ագրեսիվ զոմբիների, որոնք հարձակվում են իրենցից անմիջական հեռավորության վրա գտնվող ցանկացած կենդանու կամ առարկայի վրա։

Եթե կենդանիները կամ անշունչ իրերը շարժվել են նրանց ուղղությամբ, «կատաղած» մկները հետապնդել են  նրանց եւ փորձել սպանել։ Երբ նրանց վանդակ լուսատտիկներ են դրել, մկները որսացել են դրանց, մաս–մաս արել եւ կերել, ինչը բոլորովին բնորոշ չէ այդ կենդանիներին նորմալ իրավիճակում։

Հետաքրքիր է, որ մկները նման վիճակում չեն հարձակվել իրենց ազգակիցների վրա, ինչը խոսում է այն մասին, որ այդ նյարդերի միանալը նրանց ստիպել է միացնել որսորդի բնազդները, այլ ոչ թե պարզապես կատաղել։

Բջիջների երկրորդ շղթան օժանդակ դեր է խաղացել։ Այն ուժեղացրել է ուղեղի այն հատվածները, որոնք կառավարում են ծնոտի աշխատանքը, որի շնորհիվ մկները սկսել են մոտ 2 անգամ ավելի ուժեղ կծել։ Եթե այդ շղթան անջատեն, մկները չեն կարող սպանել լուսատտիկներին, քանի որ շատ թույլ են կծում։

Հետազոտությունը հրապարակվել է Cell ամսագրում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է