• Latest news

Մարմնից դուրս աղիներով ծնված երեխան ողջ է մնացել ու նշել իր ծննդյան առաջին տարեդարձը (ֆոտո)

13 հունվարի, 2017  23:49

Փոքրիկ Ալեքը ծնվել է հազվագյուտ արատով՝ նրա աղիները ոչ թե այնտեղ էին, որտեղ պետք է լինեին, այլ մարմնից դուրս։ Բայցեւայնպես երեխան ողջ է մնացել, ու վերջերս նա մեկ տարեկան է դարձել։

Այն մասին, որ երեխան գաստրոշիզիս ունի՝ հազվագյուտ արատ, որի ժամանակ որովայնի առջեւի պատը սխալ է ձեւավորվում, 22-ամյա Կարինա Ռոդրիգեսը ու նրա փեսացու Ադրիան Ռոմոն իմացել են հղիության 16 շաբաթում՝ ՈՒՁՀ ժամանակ։ Զույգին առաջարկել են ընդհատել հղիությունը, բայց նրանք հրաժարվել են, հույս ունենալով, որ կարող է հրաշք պատահել, ու երեխայի հետ ամեն ինչ նորմալ կլինի։

«Երբ իմացանք, որ Ալեքը գաստրոշիզիս ունի, մենք շատ վշտացանք։ Մենք չգիտեինք, կկարողանա արդյոք նա նորմալ կյանքով ապրել։  Մենք վախենում էինք, բայց հույս ունեինք, որ հրաշք կպատահի»,- պատմել է տղայի հայրը։

2015-ի դեկտեմբերին Ալեքը ծնվեց կեսարյան հատումի միջոցով։ Միանգամից վիրահատությունից հետո նրա աղիները ու որովայնը փակեցին հատուկ պլաստիկ փաթեթով, որը աստիճանաբար նեղանալով, ճնշում էր աղիները ու այն հրելով տեղը գցում՝ որովայնի մեջ։

«Երբ մենք նրան տուն էինք տանում, ես այնքան զգույշ էի վարում մեքենան։ Տանը մեզ սպասում էին մեր ընկերները ու հարազատները, որոնք ուզում էին տեսնել Ալեքին, բայց մենք արագ հեռացանք մեր սենյակ, որտեղ ուզում էինք մենակ մնալ մեր փոքր հրաշքի հետ»,- պատմել է Ադրիանը։

Մի ամբողջ տարի երեխան պայքարում էր իր կյանքի համար։ Նա արյան ինֆեկցիա ուներ, երկու ճողվածք, բայցեւայնպես ողջ մնաց։ Երբ երեք ամսական էր, նրան երկու անգամ վիրահատել են, որ հեռացնեն ճողվածքը։ Հիմա տղան իրեն բավականին լավ է զգում։

«Ես չգիտեմ, թե ինչ կկատարվեր ինձ հետ, եթե նա չլիներ։ Այն ամենն ինչ ես անում եմ, նրա համար է, որ նա հպարտանա ինձնով՝ իր հայրիկով։ Եվ ես էլ շատ հպարտ եմ նրանով, չէ՞ որ իմ որդին իսկական մարտիկ է»,- ասել է Ադրիանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել