• Latest news

Հայաստանում սքրինինգ ծրագրի շրջանակում արգանդի վզիկի քաղցկեղի 38 նոր դեպք է գրանցվել

18 հունվարի, 2017  16:06

Հայաստանում ՀԲ ֆինանսավորմամբ իրականացվող «Հիվանդությունների կանխարգելում եւ վերահսկողություն» սքրինինգային ծրագրի շրջանակում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 38 նոր դեպք։ Այս մասին լրագրողներին ասել է  ՀՀ Առողջապահության նախարարությանն առընթեր առողջապահության ոլորտի ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ Երվանդ Էլիբեկյանը։

2 տարում 112000 կին այդ ծրագրի շրջանակում ՊԱՊ թեստ է անցել, եւ նրանցից 6.4 տոկոսի մոտ նորմայից շեղումներ են գտել։ Մեծամասամբ դրանք լուրջ խնդիրներ չեն եղել, որոնք հնարավոր է արագ լուծել՝ կանխելով դրանց՝ քաղցկեղի վերածվելը։ Չարորակ ուռուցքներեն հայտնաբերվել 38 կանանց մոտԼ

Երվանդ Էլիզբեկյանը նշեց, որ ամենից շատ շեղումներ հայտնաբերվել են Արմավիրի եւ Արագածոտնի

Ընտանեկան բժիշկ Ժաննա Պապոյանն ասաց, որ արգանդի վզիկի քաղցկեղը սովորաբար միանգամից չի ի հայտ գալիս։ Կարծիք կա, որ դրա զարգացման առավել տարածված պատճառներից մեկը մարդու պապիլոմայի վիրուսն է, եւ վարակման ու քաղցկեղի զարգացման միջեւ կարող է 5-10 տարի անցնել։ Եթե կինը ժամանակին իմանա, որ ինքը նման վիրուս ունի, եւ եթե նորմալ բուժում ստանա, ամենայն հավանականությամբ քաղցկեղից հնարավոր կլինի խուսափել։ Հենց այդ վիրուսի հայտնաբերմանն է ուղղված սքրինինգային ծրագրերի տարրերից մեկը։ Արգանդի վզիկի կանոնավոր սքրինինգները կարող են հազարավոր կանանց կանքը փրկել։ 

Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի կողմի ֆինանսավորվող սքրինինգային ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության բնակչության ռիսկային խմբերում (հիպերտոնիայի եւ շաքարային դիաբետի  սքրինինգների մեջ ընդգրկված է կանանց եւ տղամարդկանց 35-68, իսկ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով՝ կանանց 30-60 տարիքային խմբերը)  իրականացնել զանգվածային սքրինինգներ՝ ուղղված այդ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը եւ վերահսկմանը, ինչպես նաեւ մահացության նվազեցմանը: Ծրագիրը կավարտվի 2017-ի դեկտեմբերին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել