• Latest news

Ինչո՞ւ մարզադահլիճներ այցելող շատերին չի հաջողվում նիհարել

23 հունվարի, 2017  16:44

ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները բացահայտում են կատարել, որը թույլ կտա հասկանալ, թե ինչու մեզնից ոմանց այդպես էլ չի հաջողվում նիհարել, չնայած մարզադահլիճներ գնալուն, հայտնում է Daily Mail-ը:

Պարզվել է, որ շաբաթվա ընթացքում ֆիզիկական ակտիվության բռնկումները, ինչպես մարզադահլիճ հաճախելը, կարող են հանգեցնել նրան, որ դրանց միջակայքում մարդիկ պակաս ակտիվ կդառնան, քան սովորաբար, որը էներգիայի ծախսի ընդհանուր նվազում կառաջացնի:

«Չնայած ընդհանուր առողջության համար կարեւոր նշանակությանը, ֆիզիկական վարժությունները քաշ կորցնելու տեսակետից ընդհանուր առմամբ ակնկալվող արդյունք չեն տալիս, այս ցուցանիշը միջինում մարմնի զանգվածի 3 տոկոսից պակաս է կազմում, նույնիսկ ավելի քան մեկ տարի տեւած հետազոտություններում»,- նշված է հետազոտության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունում:

Հասկանալու համար, թե ինչու է այդպես, ֆիզիոթերապեւտները 15 մկների տեղավորել են վազքանիվի մեջ: Սկզբում կենդանիների էներգիայի օրական ծախսը կտրուկ աճել է, բայց արդեն մեկ շաբաթ հետո ցուցանիշը կայունացել է, չնայած մկներն սկսել են ավելի շատ վազել: Հետազոտության ավարտին գիտանակնները եզրակացրել են, որ անիվի օգտագործման ծավալի մեծացումը չի մեծացրել էներգայի օրվա ընդհանուր ծախսը: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ֆիզիկական վարժությունները ոչ միայն ախորժակի մեծացում են առաջացրել, այլեւ միջակայքերում ակտիվության նվազում:

Սա չի նշանակում, որ պետք է մարզադահլիճը լքել. պարզապես ֆիզիկական վարժություններից բացի, անհրաժեշտ է ուշադիր հետեւել սննդակարգին եւ ակտիվ լինել ամբողջ օրվա ընթացքում, խորհուրդ են տալիս գիտնականները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել