• Latest news

Սեռական հերպեսի դեմ նոր պատվաստանյութը հաջողությամբ փորձակվել է կենդանիների վրա

23 հունվարի, 2017  22:38

Սեռական հերպեսի դեմ նոր պատվաստանյութը հաջողությամբ փորձակվել է կենդանիների վրա ու մոտ ապագայում կարող է փորձարկվել նաեւ մարդկանց վրա։ University of Pennsylvania School of Medicine համալսարանի  պրոֆեսոր Հարվի Ֆրիմանը բացատրել է, որ այդ «եռավալենտային» պատվաստանյութը ուղղված է վիրուսի երեք տարբեր մասերի դեմ՝ այն թույլ չի տալիս վիրուսին ներթափանցել բջիջների մեջ ու խուսափել իմունային համակարգի կողմից հայտնաբերումից։

Լաբորատոր հետազոտությունների ընթացքում պատվաստանյութը ցույց է տվել իր արդյունավետությունը՝ ծովախոզուկների 98 տոկոսին պաշտպանելով սեռական հերպեսով վարակվելուց։ Պատվաստանյութը նաեւ ուժեղացրել է կապիկների իմունային արձագանքը ու ավելացրել նրանց մոտ այդ վիրուսի դեմ պայքարող հակամարմինների մակարդակը։

Հիմա պատվաստանյութ մշակողները գործընկերներ են որոնում մարդկանց վրա պատվաստանյութի հետագա փորձարկումների համար։ Եթե նման գործընկերներ գտնվեն, մարդկանց մասկակցությամբ հետազոտություններն, ամենայն հավանականությամբ, կսկսվեն առաջիկա 18 ամիսներին։

Նշենք, որ աշխարհի մոտ 500 մլն բնակիչ ունի սեռական օրգանների հերպես, ու փորձագետները այդ իրավիճակը գլոբալ պանդեմիա են անվանում։ Սեռական օրգանների հերպեսն իհարկե շատ անհարմարություն է պատճառում վարակվածներին, բայց խնդիրները դրանով չեն սահմանափակվում՝ վարակված մայրերից ծնված երեխաների մոտ այդ հերպեսը կարող է է շատ ծանր բարդացումների ու նույնիսկ մահվան պատճառ դառնալ։

Գիտնականները առաջ էլ էին փորձարարական պատվաստանյութեր ստեղծել, սակայն դրանցից ոչ մեկը արդյունավետություն ցույց չի տվել կլինիկական հետազոտությունների ընթացքում։ Նախորդ պատվաստանյութերի մեծ մասը ուղղված էր  gD2 կոչվող գլիկոպրոտեինի դեմ, որը ծածկված է շաքար հիշեցնող մոլեկուլներով։ Այն համարվում է վիրուսի գլխավոր զենքը, օգնելով նրա գրոհել տանտեր- բջիջների վրա ու թափանցել դրանց մեջ։ Սակայն երբ բոլոր այդ պատվաստանյութերն անցել են կլինիկական հետազոտություններ, պարզվել է, որ դրանք ունակ չեն արդյունավետորեն արգելափակել վիրուսը։ Նոր պատվաստանյութը ուղղված է երկու այլ գլիկոպրոտեինների ՝ gC2-ի եւ gE2-ի դեմ, որոնք ճնշում են իմունային համակարգը, հետեւաբար այն ավելի արդյունավետ է ։ Ճիշտ է դեռ փաստ չէ, որ մարդկանց վրա փորձարկումները նույնքան արդյունավետ կլինեն, որքան կենդանիների վրա։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է