• Latest news

Անգլիայում կլինիկայում «գրանցված» հիվանդին դուրս են գրել դատարանի միջնորդությամբ

24 հունվարի, 2017  22:48

Անգլիայի Նորֆոլկ դքսության կլինիկաներից մեկի 63–ամյա հիվանդ Ադրիանո Գիդեսը, որին ադմինիստրացիան ստիպված էր եղել դուրս գրել միայն դատարանի միջնորդությամբ, հայտարարել է, թե ցանկանում էր ինքնակամ լքել հիվանդանոցը, սակայն իրեն չեն առաջարկել բնակվելու հարմար տարբերակներ։

Գիդեսը սրտի կաթվածով տեղափոխվել էր Ջեյմս Փեջեթի անվան կլինիկա դեռեւս 2014 թվականին։ Նրան դուրս են գրել միայն այս տարվա հունվարի 17-ին, այն բանից հետո, երբ հիվանդանոցը դիմել էր դատարան։ Դատարանը վճռել էր, որ Գիդեսը զբաղեցնում է  հիվանդի մահճակալ՝ առանց դրա կարիքը ունենալու։

«Ես չէի ցանկանում մնալ, բայց նրանք ինձ ստիպում էին մնալ կլինիկայում», – BBC–ի հետ զրույցում ասել է Ադրիանո Գիդեսը։

Նա պնդում է, թե այս ողջ ընթացքում փորձել է դուրս գրվալ կլինիկայից եւ խնդրել տեղափոխել իրեն անվասայլակով շարժվող հաշմանդամի համար հարմար մի վայր։ Բացի այդ, Գիդեսը պնդում է, թե հիվանդանոցի անձնակազմից անընդհատ խնդրել է ուղղարկել իրեն ողնուղերի մասնագետի մոտ Լոնդոն։ «Ես ուզում էի մեկնել, բայց նրանք անընդհատ ինձ առաջարկում էին բան, որից ես կհրաժարեմ, եւ նրանք գիտեին այդ մասին», – հայտարարել է նա։

Հիվանդանոցի անձնակազմը այս ամենը հերքում է՝ Գիդեսին բազմիցս առաջարկվել են կացության հարմար տարբերակներ, որոնք նա մշտապես մերժել է։

Հիվանդներից մեկը, ով Գիդեսի հետ նույն հիվանդասենյակում է եղել, նշել է, թե ոչ մեկի համար գաղտնիք չէր հիվանդի տեւական բուժումը։ Իսկ անունը հայտնել չցանկացած մի կին շեշտել է. «Ծիծաղելի է, բայց նա օգտագործում է հիվանդանոցը որպես հյուրանոց»։

Կլինիկայի տնօրինությունը հայտնել է, որ դատարանի որոշումից հետո հիվանդը դուրս է գրվել եւ այժմ բնակվում է Սաֆոլկ կոմսության մունիցիպալ բնակարաններից մեկում։

Առողջապահության նախարարության տվյալներով, մեկ հիվանդի օրական ծախսը Մեծ Բրիտանիայի կազմում է 400 ֆունտ (շուրջ 500 դոլար)։ Այսպիսով, Ադրիանո Գիդեսի երկամյա «բուժումը» Ջեյմս Փեջեթի անվան կլինիկայում կազմել է 340 հազար ֆունտ ստերլինգ (423 հազար դոլար):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել