• Latest news

Ինչպե՞ս երեխային պաշտպանել կենցաղային քիմիկատներից վարակվելուց

28 հունվարի, 2017  10:58

Կենցաղում մենք ավելի ու ավելի շատ ենք քիմիկատներ օգտագործում՝ լվացող հեղուկներ, լվացքի փոշիներ, դեղեր եւ այլն: Դրանցից շատերն անվնաս են, եթե ճիշտ են օգտագործվում եւ իրենց նշանակությամբ: Սակայն փոքրիկները հաճախ պատահաբար դրանք խմում են, ինչը կարող է ծանր թունավորումներ առաջացնել:

Մանկական առողջության գերմանական հիմնադրամի մասնագետների խորհուրդները կօգնեն երեխային պահպանել կենցաղային քիմիայից թունավորվելուց:

Աշխատեք երեխային ձեր տեսադաշտում պահել

Եթե երեխան մշտապես մեծերի տեսադաշտում է, նրա հետ որեւէ միջադեպ պատահելու հավանականաությունը զգալիորեն նվազում է: Թունավորումներ եւ այլ խնդիրներ են առաջանում այն ընտանիքներում, որտեղ ծնողները սիրում են հեռախոսով շատախոսել կամ զբաղված են իրենց գործերով:

Խոհանոցում երեխան չպետք է մենակ մնա

Տանը ամենավտանգավոր տեղը խոհանոցն է: Այստեղ երեխայի տեսանկյունից շատ հետաքրքիր բաներ կան, որոնք նա կարող է պատահաբար իր վրա թափել: Հետեւաբար խոհանոցում նա մենակ չպետք է մնա: Իսկ քիմիկատներով, լվացող հեղուկներով շշերը պետք է նրան անհասանելի տեղում լինեն:

Զգույշ եղեք դեղերի հանդեպ

Մարդկանցից ոմանք դեղերը հասանելի տեղում թողնելու վտանգավոր սովորություն ունեն: Երեխան կարող է այն պարզապես կուլ տալ, ուստի բոլոր դեղերը պահեք փակվող պահարանում: Երեխաների հետ զրույցում երբեք դեղը կոնֆետ չանվանեք՝ նրանց մոտ հետաքրքրություն չառաջացնելու համար:

Կենցաղային քիմիան ճիշտ պահեք

Կենցաղային քիմիայի միջոցները պետք է սննդամթերքից առանձին պահել եւ երեխայից որքան հնարավոր է հեռու: Ինչպես դեղերի դեպքում, բոլոր նյութերը, որոնք երեխան կարող է պատահաբար ուտել կամ խմել, պահեք փակվող պահարանում։

Ձեզ նրա տեղում պատկերացրեք

Հասկանալու համար՝ երեխան կարող է հասնել վտանգավոր քիմիկատներին, ձեզ նրա տեղում պատկերացրեք ու բնակարանում հետազոտական զբոսանք կատարեք: Եվ կզարմանաք, թե երեխային հասանելի գոտում որքան վտանգավոր իրեր եւ նյութեր կան։

Ի՞նչ անել, եթե երեխան քիմիկատ է խմել

Եթե անցանկալի իրերը, այնուամենայնիվ, երեխայի բերանում են հայտնվել, նախ անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել: Այնուհետեւ արագ լվանալ երեխայի բերանի խոռոչը, մեկ բաժակ հեղուկ տալ խմելու՝ ջուր, թեյ կամ հյութ: Դրանով վտանգավոր նյութը անմիջապես պակաս վտանգավոր խտության կհասնի: Ոչ մի դեպքում չի կարելի կաթ տալ, որը մեծացնում է աղիների պարունակության յուրացումը:

Եթե խոսքը կենցաղային քիմիայի մասին է, չի կարելի փսխոց առաջացնել, քանի որ նման փորձերը կարող են փրփուր գոյացնել՝ ընդունակ ընկնելու թոքերի մեջ եւ վայրկենական մահացու վտանգավոր բորբոքում առաջացնելու:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել