• Latest news

Ի՞նչ ստուգումներ պետք է անցնեն ծխող մարդիկ

1 փետրվարի, 2017  16:52

Նախկինում համարվում էր, որ ծխողներին բավական է միայն տարին մեկ անգամ թոքերի ռենտգեն կամ ֆլյուրոգրաֆիա անել, որպեսզի ժամանակին ախտորոշեն թոքերի քաղցկեղը։ Սակայն ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը պնդում է, որ հիմա արդեն հայտնի է, որ ախտորոշման երկու մեթոդն էլ իրականում կարող են ցույց տալ արդեն զարգացող ուռուցքը, բայց ամենավաղ փուլերում այն չի երեւա։

Որպեսզի թոքերի քաղցկեղն ախտորոշեն առաջին փուլում, մասնագետը կարծում է, որ անհրաժեշտ է համակարգչային տոմոգրաֆիայի ցածր չափաբաժնային հետազոտություն անցկացնել։ Շատ զարգացած երկրներում քաղցկեղի այդ տեսակի սկրինինգի համար արդեն սկսել են օգտագործել հենց այդ հետազոտությունը։ Հայաստանում շատ բժիշկներ ծխողներին խորհուրդ են տալիս նախկինի պես ռենտգեն հետազոտություն անցնել, բայց մասնագետը հույս ունի, որ թոքերի քաղցկեղի ախտորոշման ժամանակակից մոտեցումները շուտով կկիրառվեն նաեւ Հայաստանում։

Իհարկե, ՀՏ–ն ռենտգենից եւ ֆլյուրոգրաֆիայից թանկ արժի, սակայն մասնագետը կարծում է, որ եթե հիվանդությունը ուշ հայտնաբերվի, բուժումն ավելի թանկ կարժենա, քան եթե խնդիրները հայտնաբերվեն վաղ փուլում։ Բացի այդ, շատ ծխողներ ամեն ամիս ծխախոտի վրա հսկայական գումարներ են ծախսում, որը կարող են ծախսել սեփական առողջության վրա, եթե ծխելը թարկեն։

2015 թվականին Հայաստանում գրանցվել է թոքերի քաղցկեղի 1353 նոր դեպք: Ընդամենը 5 տարվա ընթացքում հայտնաբերվել է քաղցկեղի այս տեսակով 6180 հիվանդ: Մասնագետների խոսքով՝ թոքերի քաղցկեղով հիվանդացությունը տարեցտարի աճում է. 2000 թվականին գրանցված էր ընդամենը 892 նոր դեպք, իսկ 2005-ին՝ 1064, 2010-ին՝ 1198: 2010 թվականի համեմատությամբ՝ հիվանդացությունն աճել է 11.5 տոկոսով, իսկ 2000-ի համեմատությամբ՝ ամբողջ 35 տոկոսով:

Թոքերի քաղցկեղի դեպքերի 80 տոկոսի պատճառը հենց ծխելն է: Պատահական չէ, որ այդ քաղցկեղով ամեն 10 հիվանդից  8-ը ծխողներ են:

Քաղցկեղի մնացած 20 դեպքերը կապում են ռիսկի այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են քիմիական այլ քաղցկեղային նյութերի` ռադոնի, ազբեստային փոշու, ծանր մետաղների, քլորոմեթիլային եթերի եւ այլնի ազդեցությունը:

Թոքերի քաղցկեղից մահացության դեպքերն այսօր ավելի շատ են, քան կրծքի, հաստ աղիքի եւ շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը միասին վերցրած։ 1-ին փուլի թոքերի քաղցկեղի բուժման 5-ամյա ապրելիությունը 70 տոկոս է, 4-րդ փուլինը՝ 5 տոկոսից էլ քիչ։ Միջինում հիվանդների 90 տոկոսը մահանում է ախտորոշումից հետո առաջին 3 տարիների ընթացքում։ Հիմնական խնդիրն այն է, որ թոքերի քաղցկեղը մեծամասամբ ախտորոշվում է շատ ուժ՝ 3-4–րդ փուլերում, երբ ցանկացած բուժում արդեն անարդյունավետ է։ Հենց այդ պատճառով ծխողներին խորհուրդ են տալիս ստուգել թոքերը անգամ եթե ոչ մի ախտանշան չկա։ Երբ դրանք հայտնվեն, դա կնշանակի, որ հիվանդությունն արդեն մտել է ամենաուշ փուլերից մեկը։

Քանի որ ծխելը քաղցկեղային բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ թոքերի, կոկորդի, ստամոքսի, միզապարկի եւ կաթնագեղձերի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից է, ապա ծխողներին խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ ստուգվել այս բոլոր հիվանդությունների դեմ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է