• Latest news

Մակարոնը վնասակար չէ կազմվածքի համար. հետազոտություն

8 փետրվարի, 2017  11:58

Կազմվածքի համար մակարոնեղենի վտանգավորության մասին տարածված կարծիքը, պարզվում է, դիետիկ առասպել է:

Ամերիկյան գիտնականները վերլուծել են 19 տարեկանն անց մարդկանց մասին առողջապահության եւ սննդի ազգային ինստիտուտի (NHANES) տվյալները եւ հանգել եզրակացության, որ մակարոնեղեն օգտագործելը հանգեցնում է սննդակարգում մի ամբողջ շարք դրական փոփոխությունների:

Մասնավորապես, մակարոնեղեն օգտագործող մարդիկ նման սննդի շնորհիվ ավելի շատ վիտամիններ եւ հանքանյութեր են օգտագործում: Նման մարդկանց սննդակարգում ավելի շատ ֆոլաթթու, երկաթ, մագնեզիում եւ սննդային մանրաթելեր են եղել: Մակարոնեղենի սիրահարները նաեւ ավելի քիչ շաքար եւ հագեցած ճարպեր են օգտագործել, քան նրանք, ովքեր հրաժարվել են մակարոնից:

Անցյալ տարի Իտալիայում անցկացված հետազոտության ընթացքում մասնագետները նկատել են, որ մարդիկ կարող են մարմնի զանգվածի ցածր ինդեքս ունենալ՝ չնայած մշտապես մակարոնեղեն են օգտագործում:

Հետազոտության հեղինակների կարծիքով՝ հավասարակշռված սննդակարգը եւ շատ շաքար ու վնասակար սնունդ օգտագործելու սովորույթը սլացիկ կազմվածք կապահովեն նույնիսկ մակարոնի սիրահարներին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել