• Latest news

Ձյան տեղումների ժամանակ տղամարդիկ ավելի հաճախ են սրտի կաթված ունենում

16 փետրվարի, 2017  11:56

Ձյան առատ տեղումների ժամանակ տղամարդկանց մոտ մեծանում է վտանգավոր սրտի կաթվածի առաջացման վտանգը: Այս մասին նախազգուշացրել են Մոնրեալի համալսարանի (Կանադա) մասնագետները:

Նրանց խոսքով՝ ի տարբերություն առանց տեղումների ժամանակաշրջանի, ձյան դեպքում սրտի կաթվածի ռիսկը մեծանում է 16%-ով, իսկ առնվազն 20 սմ ձյան դեպքում մահվան վտանգը մեծանում է 34%-ով:

Հետաքրքիր է, որ կանանց պարագայում նման կապ չի հայտնաբերվել:

Փարձագետները վերլուծել են 1981-2014 թվականներին Քվեբեկում սրտի կաթվածների պատճառով հոսպիտալացման 128.073 եւ մահվան 68.155 դեպքերի մասին տվյալները: Պարզվել է, որ մահվան դեպքերի մեկ երրորդն արձանագրվել է ձյան տեղումների հաջորդ օրը, իսկ շուրջ 10%-ը, երբ առնվազն 5 սմ ձյուն է տեղացել: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ եթե ձյան տեղումները նվազագույնը մեկ օր են տեւել, տղամարդիկ 8%-ով ավելի հաճախ են հիվանդանոց ընկել, 12%-ով ավելի հաճախ՝ մահացել:

Գիտնականները ենթադրում են, որ ձյունը մաքրելու ընթացքում տղամարդիկ վնաս են հասցնում առողջությանը, եթե սովորական բահ են օգտագործում: Ռիսկային խմբում են հատկապես քիչ շարժունակ կենսակերպ վարող եւ սրտի խնդիրներ ունեցող 50 տարեկանն անց տղամարդիկ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել