• Latest news

Ընկուզեղենը, լոբազգիները եւ կաղամբը կարող են օգնել մկանային զանգվածի աճի

16 փետրվարի, 2017  18:57

Լոբազգիները, ընկուզեղենը, սոյան եւ կաղամբը մկանային զանգվածի աճին պակաս չեն նպաստում, քան մսամթերքները: Այսպիսի անսպասելի եզրակացության են հանգել Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները: Նրանք նաեւ հայտնել են, որ բուսական ծագմամբ  մթերքներից ստացած սպիտակուցները նվազեցնում են ցանկացած պատճառով մահվան հավանականությունը:

American Journal of Clinical Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության շրջանակներում գիտնականները վերլուծել են 2986 մարդու սննդակարգի տվյալները: Կամավորների 82 տոկոսը ստացել է խորհուրդ տրվող սպիտակուցների օրական նորմա: Մասնակիցների սննդակարգը հետազոտելով՝ գիտնականներն առանձնացրել են սնվելու 6 մոդել, որոնք տարբերվել են սպիտակուցների հիմնական աղբյուրներով՝ արագ սնունդ եւ յուղոտ կաթնամթերքներ, ձուկ, կարմիր միս, հավ, քիչ յուղայնությամբ կաթնամթերքներ եւ լոբազգիներ: Գիտնականները նաեւ գնահատել են մասնակիցների մկանային զանգվածը, ուժը եւ ոսկրային հյուսվածքների խտությունը:

Հետազոտությամբ պարզվել է, որ ավելի շատ սպիտակուցներ օգտագործած մասնակիցների մոտ մկանային զանգվածի եւ ազդրի քառագլուխ մկանի ուժը ամենաբարձրն է եղել: 70 կգ քաշով մարդու համար սպիտակուցների ամենամեծ քանակը 126 գրամն է, իսկ ամենափոքր քանակը՝ 52 գրամը: Ըստ որում՝ սնվելու մոդելն արդյունքների վրա չի ազդել: Այսինքն՝ լոբազգիներից ստացված սպիտակուցները նույնքան օգտակար էին եւ նպաստում էին մկանների աճին, որքան կարմիր մսից ստացածը: Դրանից բացի, բուսական սպիտակուցների օգտագործումը 12 տոկոսով նվազեցնում  սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականությունը, իսկ ցանկացած պատճառներով մահվան հավանականությունը՝ 10 տոկոսով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել