• Latest news

Երկու գլխով ծնված երեխան ընդամենը մի քանի ժամ է ապրել (ֆոտո)

20 փետրվարի, 2017  15:33

Հնդկաստանում երկգլխանի տղա է ծնվել, որին տեղացիները «Աստծո պարգեւ» են անվանել: Տղան, որին այդպես էլ չեն անվանակոչել, ծնվելուց մի քանի ժամ անց մահացել է:

Տղայի ծնողները՝ 30-ամյա Նասրիինն ու 34-ամյա Նասին Մուհամմեդը երեխայի երկու գլխով ծնվելու մասին իմացել են կեսարյան հատումից մեկ օր առաջ, երբ հղի Նասրիինը ուլտրաձայնային հետազոտություն է անցել: Լուրը զույգին առանձնապես չի վշտացրել, որոնք արդեն 4 երեխա ունեն. նրանք ասել են, որ երեխային կվերցնեն եւ նրան կմեծացնեն, ինչպիսին էլ որ նա լինի:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ բժիշկները երեխային «իսկական հրաշք» են անվանել: Տեղական մենթալիտետի եւ կրոնի յուրահատկությունների շնորհիվ Հնդկաստանում սովորաբար սիամական երկվորյակներին բավական լավ են վերաբերվում՝ այսպիսի երեխաները համարվում աստվածային ուժի կրող:

Իրականում այս երեխան սերտաճած սիամական երկվորյակ է, որը մեկ մարմին եւ երկու գլուխ է ունեցել: Սիմական երկվորյակներ են ծնվում 100 հազարից մեկ դեպքում եւ, որպես կանոն, ողջ չեն մնում, քանի որ նրանց ներքին օրգանները չեն կարող ողջ մնալու համար անհրաժեշտ բոլոր գործառույթները կատարել: Սիամական երկվորյակների գրեթե 40 տոկոսը մահացած է ծնվում, եւս 35 տոկոսը մահանում է ծնվելուց հետո մեկ օրվա ընթացքում:

Որոշ դեպքերում հաջողվում է սիամական երկվորյակներին անջատել, սակայն այս կոնկրետ դեպքում, եթե երեխան նույնիսկ ողջ մնար, վիրաբույժները հազիվ թե կարողանային նրան ինչ-որ բանով օգնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել