• Latest news

2030 թվականին կյանքի միջին տեւողությունը առաջին անգամ 90 տարին կգերազանցի

22 փետրվարի, 2017  18:08

Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ Հարավային Կորեան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որտեղ կանանց կյանքի տեւողությունը 90 տարին կգերազանցի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների հետազոտությամբ պարզվել է, որ դա տեղի կունենա 2030 թվականին:

Մյուս զարգացած երկրներում 2030 թվականին կանայք նույնպես բավական երկար կապրեն, սակայն Հարավային Կորեային անցնել չեն կարողանա, վկայում են հետազոտության տվյալները: Ճապոնիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Շվեյցարիայում կանանց կյանքի միջին տեւողությունը կհասնի 88 տարվա:

2030 թվականին տղամարդիկ ավելի երկար կապրեն Հարավային Կորեայում, Ավստրալիայում եւ Շվեյցարիայում: Գիտնականների կանխատեսումներով՝ այստեղ կյանքի ակնկալվող միջին տեւողությունը կկազմի 84 տարի:

Հարավային Կորեայում կյանքի տեւողության ցատկը կապված է տնտեսական վիճակի բարելավման հետ՝ երեխաները սկսել են ավելի լավ սնվել, բնակչությունը բժշկական ծառայություններին եւ բժշկական վերջին տեխնոլոգիաներին հասանելիություն է ստացել: Հարավային Կորեայում, ինչպես եւ Ճապոնիայում, ճարպակալման մակարդակը ցածր է, իսկ կանայք հազվադեպ են ծխում, նշել են գիտնականները:

Նախկինում կարծում էին, որ մարդկությունը հազիվ թե կարողանա հաղթահարել կյանքի միջին տեւողության 90 տարվա շեմը: Սակայն դա հնարավոր է դարձել բժշկության բարելավման շնորհիվ:

Lancet բժշկական ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակներից մեկը՝ Լոնդոնի Կայսերական քոլեջի աշխատակից Մաջիդ Էզատին Associated Press-ի հետ զրույցում ասել է, որ ժամանակի ընթացքում կյանքի միջին տեւողությունը կարող է հասնել 110-120 տարվա:

ԱՄՆ-ը մյուս զարգացած երկրներից հետ մնացողների թվում է: Երկրում բարձր է քրոնիկական հիվանդությունների եւ բռնության հետեւանքով մահացության մակարդակը, նշել են հետազոտության հեղինակները: Ըստ գիտնականների՝ ԱՄՆ-ում առողջապահության համակարգը արդյունավետության բավարար մակարդակ չունի:

Գիտնականների վերլուծած 35 երկրների թվում ԱՄՆ-ում մանկական եւ մոր մահացության, սպանությունների մակարդակը ամենաբարձրն է, ամենաբարձրն է նաեւ մարմնի զանգվածի ինդեքսը, որի օգնությամբ գնահատում են ճարպակալման մակարդակը:

Գիտնականների կարծիքով՝ արդյունքում 2030 թվականին ԱՄՆ-ում կյանքի միջին տեւողությունը կանանց համար կկազմի 83 տարի, տղամարդկանց համար՝ 79,5: Այժմ ԱՄՆ-ում կանայք միջինը 81,2 տարի են ապրում, իսկ տղամարդիկ՝ 76,25 տարի:

Գիտնականների խոսքով՝ ժամանակի ընթացքում ըստ կյանքի տեւողության ԱՄՆ-ը ավելի շատ հետ կմնա մյուս զարգացած երկրներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել