• Latest news

ԱՄՆ-ում քաղցկեղի հետեւանքով մանկական մահացության վիճակագրությունը նվազեցված է

8 մարտի, 2017  22:37

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ ԱՄՆ-ում 1992-ից մինչեւ 2011 թվականները քաղցկեղի հետեւանքով երեխաները 4 անգամ ավելի հաճախ են մահացել, քան կարծում էին նախկինում: Նրանց հոդվածը հրապարակվել է Journal of Clinical Oncology ամսագրում:

Գիտնականների կարծիքով՝ ներկայումս երեխաների շրջանում քաղցկեղն ավելի հաջողությամբ է բուժվում, սակայն մինչ օրս շատ երեխաներ մահանում են ախտորոշումից կարճ ժամանակ անց, քանի որ չեն կարողանում համարժեք բուժում ստանալ կամ այն չափազանց ուշ են ստանում:

Իրենց իրականացրած հետազոտության ընթացքում նրանք օգտագործել են ԱՄՆ-ի Surveillance, Epidemiology and End Results-ի (SEER) տվյալների մեծ բազան: Հետազոտողները վերլուծել են 1992-ից մինչեւ 2011 թվականները երեխաների շրջանում օնկոլոգիական հիվանդությունների 36 հազար 337 դեպք: Նրանցից 555 երեխա (1,5 տոկոսը) մահացել է ախտորոշումը կատարելուց հետո մեկ ամսվա ընթացքում: Երեխաներից մեծ մասի տարիքը մեկ տարեկանից փոքր է եղել:

Գիտնականները նկատել են, որ քաղցկեղի հետեւանքով մանկական մահացության վիճակագրությունը հաճախ նվազեցվում է: Օրինակ՝ նախորդ հետազոտություններով պարզվել էր, որ այս ժամանակահատվածում սուր միելոիդային լեյկոզի հետեւանքով մահացել է 1022 երեխայից 16-ը (1,6 տոկոս), սակայն SEER-ի տվյալների բազայում նշված է, որ  քաղցկեղի այս տեսակից մահացել է 1698 երեխայից 106-ը (6,2 տոկոս), այսինքն՝ գրեթե 4 անգամ ավելի շատ:

Պարզվել է նաեւ, որ աֆրոամերիկացիների եւ լատինաամերիկացիների երեխաները քաղցկեղի հետեւանքով ավելի վաղ տարիքում են մահացել: Գիտնականները հույս ունեն, որ հետագա հետազոտությունները կօգնեն պարզել, թե ո՞րն է դրա պատճառը՝ կենսաբանական, մշակութային գործոնները, թե ապահովագրության եւ առողջապահության համակարգի հետ կապված գործոնները:

Գիտնականների խոսքով՝ հիմա քաղցկեղի հետեւանքով մանկական մահացության խնդիրն ավելի ակնհայտ է: Հետազոտողները նշում են, ր մինչեւ 1 տարեկան երեխաների ախտորոշումն ավելի բարդ է, քանի որ ծնողները հազվադեպ են դիմում բժշկական օգնության՝ նրանք չեն կարողանում հասկանալ, թե փոքրիկներն ինչ են զգում:

Գիտնականները ծրագրել են ավելի ուշադիր հետազոտել այս արդյունքի հետ կապված գործոնները: Նրանք մտադիր են հարցումներ անցկացնել այն ընտանիքների շրջանում, որոնց երեխաները քաղցկեղի հետեւանքով վաղ են մահացել, որպեսզի տեղեկություններ հավաքեն ախտանշանների եւ բժշկական օգնության հասանելիության վերաբերյալ: Գիտնականները ցանկանում են այդ տվյալների միջոցով հայտնաբերել օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման խնդիրները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել