• Latest news

Գիտնականները հաստատել են «հինգ վայրկյանի կանոնը»

16 մարտի, 2017  19:31

Այսպես կոչված, 5 վայրկյանի կանոնով հատակին ընկած կերակուրը կարելի առանց վախենալու օգտագործել, եթե այն վերցրել են 5 վայրկյանի ընթացքում: Այս կանոնը գիտականորեն հիմնավորել է Ասթոնի համալսարանի (Բիրմինգեմ, Մեծ Բրիտանիա) պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնը:

«Ակնհայտ է, որ եթե կերակուրի վրա աղտոտվածություն է երեւում, ապա այն չի կարելի օգտագործել: Բայց եթե աղտոտվածության ակնհայտ նշաններ չկան, ապա հատակին գտնվելու այս մի քանի վայրկյանի ընթացքում կերակուրի վրա վնասակիր բակտերիաներ հայտնվելու հավանականությունը շատ փոքր է»,- հայտարարել է նա:

Սակայն վտանգ, այնուամենայնիվ կա, նշել է Հիլթոնը: «Չի կարելի ասել, որ բակտերիաները չեն կարող հատակից որեւէ կերպ հայտնվել կերակուրի վրա»,- պարզաբանել է պրոֆեսորը:

Մասնագետի կատարած բակտերիալ հետազոտությունը ցույց է տվել, որ կերակուրի վրա հայտնվող վնասակիր բակտերիաների քանակի վրա կարող են ազդել հետեւյալ գործոննները՝ մակերեւույթի տեսակը, կերակուրի տեսակը եւ ժամանակը, որի ընթացքում այն գտնվել է հատակին:

Ուշագրավ է, որ Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման 2 հազար մասնակիցների 79 տոկոսը հաստատել է, որ կյանքում գոնե մեկ անգամ կերել է հատակին ընկած կերակուր, փոխանցում է The Independent-ը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել