• Latest news

Ժամանակակից տեխնոլոգիաներով սրտի վիրաբուժություն՝ «Էրեբունի» ԲԿ Անգիոգրաֆիայի եւ միջամտական սրտաբանության բաժանմունքում

22 մարտի, 2017  23:49

«Էրեբունի» բժշկական կենտրոնի միջամտական սրտաբանության եւ անգիոգրաֆիայի բաժանմունքը հիմնվել է 2003թ. փետրվարին եւ կրում է ռուսաստանաբնակ ակադեմիկոս Բագրատ Գեղամի Ալեքյանի անունը, ով մեթոդական աջակցություն է ցուցաբերել Էրեբունի ԲԿ-ում այս ուղղության ձեւավորման գործընթացում:

Բաժանմունքը՝ համապատասխանելով միջազգային չափանիշներին, իրականացնում է սրտանոթային հիվանդություններով պլանային եւ անհետաձգելի բուժծառայության կարիք ունեցող պացիենտների շուրջօրյա ընդունելություն, ախտորոշում եւ բուժում: Բաժանմունքում ստեղծված են սրտանոթային հիվանդությունների ախտորոշման եւ միջամտական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Անգիոգրաֆիան սրտի եւ անոթների կոնտրաստային ռենտգենաբանական հետազոտության տեսակ է, որն իրականացվում է արյունատար անոթների անցանելիության խանգարման ախտորոշման եւ գոյություն ունեցող ախտաբանության ներանոթային վերացման նպատակով:

Սրտի եւ անոթների ախտորոշիչ կաթետերացմանը զուգահեռ բաժանմունքում իրականացվում է.

  • արյունատար անոթների խցանման կամ նեղացման տեղակայման որոշում, այլ մեկնաբանմամբ՝ կրծքավանդակում
  • ցավի պատճառի ախտորոշում,
  • ներսրտային արյան մեջ թթվածնի խտության որոշում՝ օքսիմետրիա (հեմոդինամիկայի գնահատում),
  • ներսրտային արյան ճնշման չափում,
  • սրտի հյուսվածքներից նմուշի ստացում (բիոփսիա)՝ հետագա հետազոտության նպատակով,
  • սրտի բնածին արատների հայտնաբերում,
  • սրտի կծկողական ֆունկցիայի գնահատում,
  • սրտի փականների վիճակի գնահատում,
  • աորտայի եւ ծայրամասային անոթների կոնտրաստային վիզուալիզացիա.
  • աորտայի եւ նրա ճյուղերի անգիոգրաֆիա,
  • քնային զարկերակի եւ ներուղեղային զարկերակների անգիոգրաֆիա,
  • երիկամային զարկերակների անգիոգրաֆիա,
  • արգանդի զարկերակների անգիոգրաֆիա,
  • վերին եւ ստորին վերջույթների զարկերակների անգիոգրաֆիա:

Բաժանմունքում սրտի եւ անոթների ինտերվենցիոն կաթետերացման ընթացքում իրականացվում են հետեւյալ բուժական միջամտությունները.

  • նեղացած կորոնար զարկերակների վերաբացում կամ անգիոպլաստիկա (բալոնային դիլատացիա եւ ստենտավորում),
  • սրտի ռիթմի խանգարումների բուժում՝ աբլացիայի եղանակով,
  • ստենոզի ենթարկված ծայրամասային զարկերակների ստենտավորում, այդ թվում՝ երիկամային զարկերակների,
  • ուռուցքը սնող զարկերակների էմբոլիզացիա (արհեստական խցանում),
  • միոմատոզ արգանդի զարկերակների էմբոլիզացիա,
  • սրտի միջնապատերում (միջնախասրտային, միջփորոքային) եւ խոշոր անոթներում առկա բացվածքների փակում:

Ներանոթային միջամտություններն իրականացվում են սեդատիվ (հանգստացնող) դեղորայքի օգտագործմամբ եւ բացառապես անցավ են: Բաժանմունքում կիրառվող հիմնական մուտքը տրանսռադիալ ճանապարհն է՝ ճաճանչային զարկերակի միջոցով, ինչը ո՛չ միայն նվազեցնում է միջամտության հետեւանքով տեղային բարդությունների ռիսկը, այլ նաեւ հիվանդների համար առավել հարմարավետ է՝ ինքնասպասարկման եւ աշխատունակության արագ վերականգնման ու հոսպիտալացման ժամկետների կրճատման առումով:

Սրտի կաթետերացումից հետո վերականգնողական գործնթացը, սովորաբար, տեւում է մի քանի ժամ: Ներանոթային միջամտությունների դեպքում (անգիոպլաստիկա, ստենտավորում) հոսպիտալացման ժամկետը, հիվանդի վիճակից ելնելով, կարող է երկարել մինչեւ 2-3 օր:

https://erebunimed.com/arm/department/75

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել