• Latest news

Վիրաբույժները 10 ամսական աղջկան առանձնացրել են սիամական ձրիակեր երկվորյակից

23 մարտի, 2017  19:02

Բարդ եւ վտանգավոր վիրահատության ընթացքում ամերիկացի վիրաբույժները կարողացել են 10 ամսական աղջկան առանձնացնել սիամական ձրիակեր երկվորյակից: Այս վիրահատության շնորհիվ աղջիկը հիմա կարող է նորմալ կյանքով ապրել:

Աֆրիկական երկրում՝ Կոտ դ՝Իվուարում ծնված Դոմինիկը ունեցել է 4 ոտք եւ 2 ողնաշար: Բժիշկները պարզաբանել են, որ մոր արգանդում Դոմինիկը սերտաճել է իր երկվորյակին, որը չի զարգացել եւ նրա մարնի հաշվին է ապրել: Երկվորյակի պատճառով աղջիկը չի կարողացել անել այն ամենի մեծ մասը, որն անում են նրա հասակակիցները:

Բարդագույն եւ վտանգավոր վիրահատությունը տեւել է ավելի քան 6 ժամ, որի ընթացքում երիկվորյակին պատկանող ավելորդ վերջույթները հեռացվել են: Վիրահատությանը մասնակցել են 5 բարձր որակավորում ունեցող վիրաբույժներ:

Դոմինիկն այժմ ապաքինվում է: Բժիշկները համոզված են, որ ապագայում նա կարող է նորմալ կենսակերպ վարել: Հիմա նա արդեն կարողանում է նստել, ձեռքերը բարձրացնել, ձգվել դեպի իրերը՝ նախկինում այս ամենը չէր անում: Ավելին՝ առանց վիրահատության Դոմինիկը կարճատեւ կյանք կունենար, քանի որ նրա սիրտը եւ թոքերը չէին դիմանում կրկնակի ծանրաբեռնվածությանը:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո փոքրիկ աֆրիկուհուն իր հովանավորության տակ է վերցրել մի ամերիկյան ընտանիք, որը նրա մասին տեղեկացել է համացանցից: Ընտանիքն աղջկան կխնամի մինչեւ վերականգնողական ժամանակաշրջանի ավարտը, որն առնվազն մեկ ամիս կտեւի: Դրանից հետո փոքրիկը տուն կվերադառնա՝ Կոտ դ՝Իվուար, որտեղ նրան են սպասում իր կենսաբանական ծնողները: Աղջկա ժամանակավոր հոգեմայր Նենսի Սվաբն ասել է, որ իրեն դժվար կլինի երեխայից բաժանվել, որին արդեն կապվել է: Կինը հույս ունի, որ ապագայում Դոմինիկն իրենց հաճախ կայցելի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել