• Latest news

Ալցհեյմերի հիվանդության հետ կապված նոր գեն են հայտնաբերել

28 մարտի, 2017  21:07

BWH-ի ու Rush University Medical Center-ի հետազոտողները նոր գեն են հայտնաբերել, որը կարող է կապ ունենալ տաու-սպիտակուցից ուղեղում նեյրոֆիբրիլ կծիկների գոյացման հետ։ Դա բնորոշ է Ալցհեյմերի հիվանդությանը ու որոշ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների։ Խոսքը PTPRD գենի տարբերակի մասին է։

Հետազոտության շրջանակում մասնագետները ուսումնասիրել են 909 մարդու գեներ ու պարզել, որ PTPRD գենի տարբերակներից մեկը կապակցված է նեյրոֆիբրիլ կծիկների գոյացման հետ։ Ավելին, գենի այդ տարբերակը բավական տարածված է՝ մարդկանց մեծամասնությունն ունի դրա մեկ կամ երկու կրկնօրինակ։ Գիտնականների հայտնաբերած տարբերակը, պարզվում է, ազդում է նեյրոֆիբրիլ կծիկների գոյացման միանգամից մի քանի մեխանիզմների վրա։

Գիտնականները հույս ունեն, որ այս հետազոտության արդյունքները կօգնեն նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեմ նոր դեղամիջոցներ գտնել։

Այս հետազոտության մասին հայտնում է Molecular Psychiatry ամսագիրը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել