• Latest news

Արյան պլազմայի ներարկումից հետո երկու անպտուղ կանայք հղիացել են

29 մարտի, 2017  10:28

Երկու կանայք, որոնք վաղ դաշտանադադարի արդյունքում անպտուղ են դարձել, արյան պլազմայի ներարկումից հետո կարողացել են հղիանալ: Եթե այս գործողության արդյունավետությունը հաստատվի նաեւ հետագայում, կանայք հնարավորություն կունենան վերարտադրողական ֆունկցիան ավելի երկար պահպանել: Դա նաեւ հույս կտա վաղ դաշտանադադարի խնդրի բախված կանանց:

39 եւ 40 տարեկան կանայք ձվարանների եւ արգանքի ներարկում են ստացել հունական Աթենքի Genesis Athens Clinic բուժկենտրոնում: Գիտնականները ենթադրում են, որ արյան պլազմայի ներարկումը երիտասարդացնում է վերարտադրողական համակարգը: Հիմա կանանցից մեկն արդեն հղիության 6-րդ ամսում է, իսկ երկրորդը, ցավոք, առաջին եռամսյակում վիժել է:

Այս գործողությունն արդեն 180 կանայք են անցել. նրանցից ոմանք ցանկացել են հղիանալ, իսկ մյուսներին երիտասարդացնող ներարկումներն անհրաժեշտ են եղել դաշտանադադարի տհաճ նախանշանները վերահսկելու համար: Կանանց մեծ մասի մոտ հետազոտության ժամանակ արդեն դաշտանադադարի փուլ է եղել, սակայն գործողությունն օգնել է ավելի լավ հաղթահարել դաշնադադարը՝ վերականգնելով հորմոնների մակարդակը:

Հետազոտության այս փուլում ստացված արդյունքները բժիշկները խոստումնալից են համարում: Նրանք հույս ունեն, որ ապագայում կհաջողվի դրանք հաստատել նաեւ կլինիկական հետազոտության ընթացքում: Միաժամանակ, արյան պլազմայի ներարկման արդյունքում ձվարանների եւ արգանդի երիտասարդացման մեխանիզմն առայժմ մինչեւ վերջ հասկանալի չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել