• Latest news

Ճարպերի որոշ տեսակներ կարող են կյանքի տեւողությունը երկարացնել

6 ապրիլի, 2017  14:01

Ամերիկացի գիտնականները հաստատել են, որ փոխադարձ կապ կա օղակավոր որդերի մոնոհագեցած ճարպաթթուների օգտագործման եւ այս էակների կյանքի տեւողության երկարացման միջեւ, հայտնում է Nature ամսագիրը:

Օղակավոր որդերի մետաբոլիկ ակտիվության հետազոտման ընթացքում, որը դիտվում է H3K4me3-ի պակասի դեպքում, գիտնականները պարզել են, որ այս սպիտակուցի պակասը որդերի աղիներում առաջացնում է մոնոհագեցած ճարպաթթուների կուտակում, որոնց օգտագրծումն էլ ազդում է այս նեմատոդների կյանքի տեւողության մեծացման վրա:

Գենետիկներն այժմ մտադիր են որոշել, թե մոնոհագեցած ճարպաթթուների օգտագործումն ինչպես է ներգործում մարդու եւ նրա կյանքի տեւողության վրա:

Մոնոհագեցած ճարպաթթուներ են պարունակվում ձիթապտղի յուղում, կարմիր մսում եւ ընկուզեղենում: Այս թթուների կանոնավոր օգտագործումը նվազեցնում է սիրտ-անոթային պաթոլոգիաների առաջացման հավանականությունը եւ բարելավում անոթների կենսագործունեությունը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է