Հղիությունը կանացի կյանքի ամենահրաշալի ժամանակահատվածներից է, սակայն երբեմն այն կարող է ծայրահեղ անհարմար իրավիճակների պատճառ դառնալ:
Բժիշկ Մեննի Ալվարեսը Fox News ալիքով պատասխանում է անհանգստացած հղի կնոջ հարցին այն մասին, որ նրա մոտ սարսափելի գազեր են, եւ բացատրում՝ ինչպես դրա դեմ պայքարել:
Ըստ բժշկի, այս երեւույթը հանդիպում է բազմաթիվ հղի կանանց մոտ: Հղիության առաջին ամիսներին պրոգեստերոն հորմոնի քանակի ավելացումը կարող է դանդաղեցնել մարսողությունը, որը բերում է աղիներում ավելորդ գազարտադրության: Պտղի աճի հետ միաժամանակ որովայնի փքվածությունը նույնպես կարող է մեծանալ: Հղիության ժամանակ հորմոնները նաեւ թուլացնող ազդեցություն են ունենում մկանների վրա, ինչի հետեւանքով գազերը կառավարելը դժվարանում է:
Սակայն կան մի քանի մեթոդներ, որոնք կօգնեն հաղթահարել խնդիրը.
Ավելի շատ շարժվեք: Վարժությունները նպաստում են լավ մարսողությանը, բայց նախեւառաջ խորհրդակցեք ձեր գինեկոլոգի հետ:
Սնվեք ճիշտ եւ խմեք ավելի շատ ջուր: Ընդ որում աշխատեք դանդաղ ուտել՝ սնունդը լավ ծամելով: Արագ կուլ տալով, դուք շատ օդ եք կլանում, որը կարող է նպաստել գազարտադրությանը:
Սնվեք կոտորակային՝ մանր չափաբաժիններով, բայց հաճախ: Մեծ չափաբաժինները կարող են ծանրաբեռնել աղիները:
Խուսափեք գազագոյացմանը նպաստող սննդամթերքից՝ կաղամբ, լոբի եւ տապակած ուտեստներ:
Հետեւեք ձեր քաշին. չափազանց ծանր քաշը կարող է ճնշել աղիներին: Ծայրահեղ դեպքում կարելի է փորձել հակաթթվային եւ հղիների համար անվտանգ այլ դեղամիջոցներ գազերի դեմ, սակայն նախեւառաջ անհրաժեշտ է դա համաձայնեցնել ձեր գինեկոլոգի հետ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day