• Latest news

9 մթերք, որոնք հակացուցված են հղիներին

10 ապրիլի, 2017  22:42

Շատերն են լսել այն մասին, որ հղի կանայք չպետք է փափուկ տեսակի պանիրներ, հում ձու ուտեն, ինչպես նաեւ ալկոհոլ օգտագործեն: Բայց կան նաեւ այլ մթերքներ, որոնք հակացուցված են հղիներին: Դրանց մասին պատմել է բրիտանացի մասնագետ Էմմա Դերբիշիրը:

1. Չպաստերիզացված մրգային կամ բանջարեղենային հյութեր

Մասնագետը զգուշացնում է, որ չպաստերիզացված մրգային կամ բանջարեղենային հյութերին վնասն ավելի մեծ կարող է լինել, քան օգուտը: Նման հյութերում կարող են մանրէներ լինել, որոնք վնաս կհասցնեն հղի կնոջ՝ առանց այն էլ թուլացած իմունիտետին:

2. Պաշտետներ

Պաշտետներում, այդ թվում՝ բուսական, կարող են listeria monocytogenes մանրէներ լինել: Հայտնվելով մարդու օրգանիզմում՝ դրանք կարող են հղիների համար վտանգավոր լիստերիոզ հիվանդություն առաջացնել, որոնք կհանգեցնեն վիժման կամ մահածնության:

3. Առվույտի ծիլեր

Առվույտի ծիլերում եւ սերմերում նույնպես կարող են վտանգավոր մանրէներ լինել, որոնք ոչ միշտ են մեռնում ջերմամշակման ժամանակ: Այդ պատճառով հարկավոր է հրաժարվել դրանցից:

4. Սեխ

Սեխը, իհարկե, շատ համեղ է, բայց դրանում, ցավոք, նույնպես listeria monocytogenes կա, այդ պատճառով հղիության ընթացքում ավելի լավ է խուսափել դրանից:

5. Հոթ դոգ

Եթե շատ եք ուզում հոթ դոգ ուտել, նախ հիշեք, որ նրբերշիկներում վտանգավոր բակտերիաներ կան, այդ թվում՝ listeria monocytogenes: Դրանք մահանում են 71 աստիճանից ոչ պակաս ջերմաստիճանի դեպքում, բայց ամենեւին էլ ոչ բոլոր արտադրողներն են նրբերշիկներն այդ ջերմաստիճանում եփում:

6. Սալյամի/Պեպերոնի

Սալյամիում եւ Պեպերոնիում կոնսերվանտներ կան, որոնք կարող են վտանգավոր լինել պտղի զարգացման համար: Այդ պատճառով հղիները պետք է խուսափեն վերամշակված մսից:

7. Հոլանդական սոուս

Հոլանդական սոուսը պատրաստվում է հում ձվից, այդ պատճառով հղի կանանց համար այն կարող է վտանգավոր լինել: Հղիները պետք է խուսափեն նաեւ տնային պայմաններում պատրաստված պաղպաղակից, մայոնեզից եւ այլ մթերքներից, որոնք հում ձու են պարունակում:

8. Տիրամիսու

Տիրամիսուի, մերենգայի եւ մուսերի նման աղանդերում նույնպես հում ձու կա, ինչը կարող է սալմոնելեզայի նման բակտերիալ վարակի վտանգ առաջացնել:

9. Թյունոս ձուկ

Թյունոսը մեծ քանակությամբ սնդիկ է պարունակում, որը կարող է վտանգավոր լինել զարգացող պտղի նյարդային համակարգի համար: Թյունոս ձուկ կարելի է ուտել, բայց փոքր քանակությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել