Հավանեք մեր էջը ֆեյսբուքում

 

Միասին ապրող կանանց դաշտանի օրերն իսկապե՞ս համաժամանակացվում են

17 ապրիլի, 2017  23:48

Հավանաբար լսել եք այն առասպելը, որ միասին ապրող կամ միասին շատ ժամանակ անցկացնող կանանց դաշտանի օրերը համաժամանակացվում են՝ սկսվում եւ ավարտվում են միեւնույն ժամանակ: Սա ընդամենը առասպել է, պնդում է University of Oxford-ի բժիշկ Ալեքսանդրա Ալվերնը: Գիտնականն այս առասպելը հերքել է դաշտանի օրերին հետեւելու համար օգտագործած հայտնի բջջային հավելվածի միջոցով:

Միասին ապրող կանանց դաշտանի օրերի համաժամանակացման ֆենոմենի մասին խոսում են 1971 թվականից, երբ իրականացված հետազոտությամբ պարզվել էր, որ հանրակացարանի միեւնույն սենյակում ապրող քոլեջի ուսանողուհիների դաշտանը միեւնույն ժամանակ է սկսվում: Այդ ժամանակ հետազոտողները ենթադրել էին, որ կանայք միմյանց վրա փոխազդում են ֆերոմոններով, որոնք ազդում են հորմոնալ համակարգի վրա: Սակայն, պարզվում է, որ դա իրականությանը չի համապատասխանում:

Բժիշկ Ալվերնն ուսումնասիրել է դաշտանի օրերին հետեւելու համար նախատեսված բջջային հավելվածներից ստացած տվյալները, որոնք տեղադրվել են 1500 աղջիկների հեռախոսների մեջ: 360 մասնակիցներ այս հավելվածը կանոնավորապես օգտագործել են, ըստ որում՝ նրանք չեն օգտագործել հորմոնալ հակաբեղմնավորիչներ եւ սերտ կապ են պահպանել մյուս կանանց հետ, որոնց հետ կամ նույն տանիքի տակ են ապրել, կամ պարբերաբար հանդիպել են: Հետազոտողներն ուսումնասիրել են ընդամենը դաշտանի երեք շրջափուլ, եւ 273 կանանց մոտ դաշտանի օրերը չեն համաժամանակացվել: Միայն 79 կնոջ դեպքում է դաշտանի օրերը այս կամ այն աստիճանով միաժամանակ եղել, սակայն դրա հետ մեկտեղ միասին ապրելու եւ այս համաժամանակացման առաջացման միջեւ ոչ մի կապ չի դիտվել:

NEWS.am Medicine

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը կլուծի՞ առողջապահության խնդիրները
Այո
Մասամբ
Ոչ
Չգիտեմ