• Latest news

Բրիտանացի բժիշկները ծրագրում են երեխաներին խոզի օրգաններ փոխպատվաստել

17 ապրիլի, 2017  22:40

Մեծ Բրիտանիայում բժիշկները ծրագրում են խոզերի օրգանները մոդիֆիկացնել զարգացման բնածին արատներով նորածիններին փոխպատվաստելու համար:

Ծրագրվում է երեխայի ցողունային բջիջների օգնությամբ մոդիֆիկացված խոզի տանսպլանտներ փոխպատվաստել այն երեխաներին, որոնց մոտ բացակայում է կերակրափողի կեսը, հայտնում է The Sunday Times-ը:

Խոզերից վերցված օրգանները կօգտագործվեն որպես հիմնակմախք, որտեղ կենդանու բոլոր բջիջները կփոխարինեն նորածնի ցողունային բջիջներով: Հյուսվածքների մոդիֆիկացման աշխատանքը կտեւի մոտ 8 շաբաթ, այնպես որ՝ դրանք հնարավոր կլինի երեխաներին փոխպատվաստել 2-3 ամսականում:

Նոր մեթոդը կկիրառեն արդեն մյուս տարի: Լոնդոնի Գրեյթ-Օրմոնդ-սթրիթ հիվանդանոցում կերակրափողի ատրեզիայի ծանր դեպքերով երեխաներին կկատարեն այսպիսի մոտ 10 վիրահատություններ: Նախնական գնահատականներով՝ բուժման արժեքը կկազմի մոտ 100 հազար ֆունտ (125 հազար դոլար):

Որպես կանոն, կերակրափողի ատրեզիան շտկվում է համեմատաբար պարզ վիրահատության միջոցով, սակայն ծանր դեպքերում վիրաբույժները ստիպված են ստամոքսը տեղափոխել կրծքավանդակի խոռոչ, որը հետագայում դժվարացնում է հիվանդի կյանքը: Բժիշկները հույս ունեն, որ հիմա կերակրափողի փոխպատվաստման շնորհիվ հիվանդ երեխաները կկարողանան լիարժեք կյանքով ապրել:

Բժիշկները պատրաստվում են համանման մեթոդներ մշակել զարգացման այլ արատներով երեխաների եւ կերակրափողի քաղցկեղով տառապող մեծահասակների բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել