• Latest news

Բժիշկը ցանկացել է ցրված սկլերոզով կնոջը սեքսով բուժել

22 ապրիլի, 2017  23:47

Մեծ Բրիտանիայից 43-ամյա բժիշկ Քվամե Սոմուախ-Բոատենգը ցրված սկլերոզով հիվանդ կնոջն ասել է, որ իր հետ սեքսով զբաղվելը կօգնի նրա հիվանդությունը բուժել եւ նրան կվերադարձնի կորցրած զգայունությունը: Մեծ Բրիտանիայի բժշկական դատարանն այժմ քննում է այս դեպքը:

Հիվանդը, ում անունը չի հաղորդվում, պնդում է, որ բժիշկն իրեն ասել է. «Վստահիր ինձ, չէ՞ որ ես բժիշկ եմ: Դա կօգնի վերադարձնել քո զգայունությունը»: Նա նրան նաեւ ասել է, որ սեքսը կօգնի ամրացնել կոնքի հատակի մկանները, եւ նա վերստին իրեն «նորմալ կին» կզգա: Ավելին՝ բժիշկը նրան խոստացել է հետը ամուսնանալ, չնայած այդ պահին արդեն ամուսնացած էր եւ երկու դուստր ուներ:

Բժշկի եւ հիվանդի կապը շարունակվել է որոշ ժամանակ, մինչեւ կինը հասկացել է, որ նրանից երեխայի է սպասում: Այս մասին իմանալով՝ բժիշկն ասել է, որ իր կինը երեխային կսպանի, եթե այդ մասին իմանա:

Այս խոսակցությունից կարճ ժամանակ անց կինն ուրիշ մասնագետի է դիմել, ումից տեղեկացել է, որ ցրված սկլերոզն անհնար է սեքսի օգնությամբ բուժել:

«Այդ ժամանակ ես մտածում էի, որ նման հարաբերությունները նորմալ են: Ես ինձ անվտանգության մեջ էի զգում, եւ նա (բժիշկը) ասում էր, թե չարժի, որ իմ հիվանդությունը ընտանիքի կամ ընկերների հետ քննարկեմ, եւ որ ես չպտեք է հիվանդության մասին համացանցում տեղեկություններ փնտրեմ»,- ասել է հիվանդը:

Ինքը՝ Սոմուախ-Բոատենգը հիվանդի հետ կապված բոլոր մեղադրանքները ժխտում է: Նա ժխտում է նաեւ այն առանձին մեղադրանքները, որ ինքը նրան դեղերով է ապահովել, որոնք միայն դեղատոմսով են վաճառվում:

Նշենք, որ 2015 թվականին Սոմուախ-Բոատենգն արդեն դատապարտվել է բռնաբարության փորձի համար, սակայն այդ ժամանակ արդարացվել է: Հիմա նրա դեմ դատը դեռեւս շարունակվում է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել