• Latest news

Քայլելն ուղեղի համար օգտակար է

25 ապրիլի, 2017  14:34

Լաս Վեգասի Նյու Մեխիկո Հայլենդս համալսարանի գիտնականները քայլելու նոր օգտակար հատկություն են հայտնաբերել: Պարզվել է, որ քայլելը նպաստում է դեպի գլխուղեղ արյան հոսքին, որն իր հերթին բարելավում է հիշողությունը եւ մարդու ճանաչողական ունակությունները: Գիտնականների աշխատանքը ներկայացվել է Չիկագոյում կայացած Ամերիկյան ֆիզիկական միության  (American Physical Society) ամենամյա համագումարում: Զեկույցից քաղվածքներ են հրապարակվել Eurekalert պորտալում:

Հետազոտության ընթացքում հայտնաբերվել է, որ քայլելիս ոտնաթաթի հարվածը զարկերակների միջոցով ալիքներ է ուղարկում, որոնք զգալիորեն փոխում են եւ մեծացնում ուղեղին արյան մատակարարումը:

Ըստ որում՝ այս էֆեկտը քայլելիս ավելի քիչ է դրսեւորվում, քան վազելիս, սակայն զգալիորեն ավելի ուժեղ է արտահայտված, քան հեծանիվ վարելիս, պնդում են գիտնականները:

Գիտնականները նման եզրակացությունների են հանգել 12 առողջ երիտասարդներին հետեւելու արդյունքում: Հետազոտության մասնակիցները, լինելով ուղղահայաց դիրքում, մշտական արագությամբ տեղաշարժվել են վայրկյանում մոտ մեկ մետր, իսկ գիտնականներն ուլտրաձայնի միջոցով հետեւել են ուղեղին արյան մատակարարմանը:

«Զարմանալին այն է, որ այսքան շատ ժամանակ է պահանջվել, որպեսզի վերջապես չափենք գլխուղեղի արյան շրջանառության վրա այս ակնհայտ հիդրավլիկ էֆեկտները»,- նշել է հետազոտության հեղինակ Էռնեստ Գրինը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել