• Latest news

Անկախ Հայաստանում առաջին անգամ է հնգյակ ծնվում

3 մայիսի, 2017  18:57

Անկախ Հայաստանում առաջին անգամ է հնգյակ ծնվում, իսկ խորհրդային տարիներին, հնարավոր է, եղել են նման ծնունդի դեպքեր, սակայն հնգյակի ողջ մնալու մասին տեղեկություններ չկան: NEWS.am Medicine-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր նեոնատոլոգ Պավել Մազմանյանը:

Նրա խոսքով՝ խորհրդային տարիներին մինչեւ 1 կգ քաշով երեխան համարվում էր պտուղ, եւ եթե նա մեկ շաբաթվա ընթացքում մահանում էր, ապա դա գրանցվում էր որպես մեռելածնություն: Այնպես որ՝ միանգամայն հնարավոր է, որ նման բազմապտուղ հղիություններ եղել են, սակայն հնգյակի ողջ մնալու մասին ոչ մի տեղեկություն չկա:

Նա նշեց, որ իր պրակտիկայում հնգյակի ծնունդը առաջին դեպքն է, եւ նման բան բժշկի հետ կարող է կյանքում մեկ անգամ պատահել: Սա շատ պատասխանատու առաքելություն է, հավելեց նա, եւ բժիշկները հնարավոր ամեն ինչ անում են, որ փոքրիկներին խնամեն, սակայն, ցավոք, ամեն ինչ չէ, որ բժիշկների ձեռքերում է:

Պավել Մազմանյանը հայտնեց, որ հիմա պատրաստվում է այցելել երեխաներից յուրաքանչյուրին, որոնց մանկական տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել լավագույն խնամք ապահովելու համար: Մեկը մնացել է «Էրեբունի» ԲԿ-ի ծննդատանը, որտեղ եւ երեխաները ծնվել են, երկուսը գտնվում են «Մուրացան» մանկական հիվանդանոցում՝ Առողջապահության նախարարության գլխավոր մանկական ռեանիմատոլոգ Հրանտ Կալենտերյանի հսկողության ներքո: Փոքրիկներից մեկը գտնվում է Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական ինստիտուտում եւ եւս մեկը՝ «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոցում:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ եւ մեկ տղա: Երեխաները ծնվել են կեսարյան հատմամբ՝ հղիության 28-րդ շաբաթում: Երեխաները կշռում են՝ 600, 820, 840, 840 եւ 880 գրամ: Ծնունդն ընդունած «Էրեբունի» ԲԿ-ի ծննդօգնության գծով տնօրեն Անդրանիկ Պողոսյանը հայտնել է, որ իր պրակտիկայում սա հնգյակի ծնունդի առաջին դեպքն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել